Рейтинг@Mail.ru
USD
381.57
EUR
447.43
RUB
4.7465
GEL
141.61
2025 թ. դեկտեմբերի 18, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա շաբաթվա ընթացքում չի փոխվի, իսկ ձմեռը տաք կլինի. Հայհիդրոմեդ

27.11.2015, 14:22
Առաջիկա 5-7 օրերին Հայաստանի ջերմային ռեժիմում  առանձնակի փոփոխություն չի կանխատեսվում, ասաց  ՏԿԱԻՆ Օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա շաբաթվա ընթացքում չի փոխվի, իսկ ձմեռը տաք կլինի. Հայհիդրոմեդ
ԵՐԵՎԱՆ, 27 նոյեմբերի./ԱՌԿԱ/. Առաջիկա 5-7 օրերին Հայաստանի ջերմային ռեժիմում  առանձնակի փոփոխություն չի կանխատեսվում, ասաց  ՏԿԱԻՆ Օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Միջինը գիշերվա ընթացքում ջերմաստիճանը կիջնի մինչև 1-3 աստիճան, ցերեկը ջերմաստճանը կտաքանա մինչև 8-10 աստիճան»,-ուրբաթ մամուլի ասուլիսում ասաց Սուրենյանը:

Նրա խոսքերով, ցիկլոնների պատճառով նոյեմբերի 29-ին օրվա երկրորդ կեսին և նոյեմբերի 30-ի և դեկտեմբերի 1-ի ցերեկը հանրապետության բոլոր մարզերում  և Երևանում տեղումներ են սպասվում, բարձրադիր շրջաններում` ձյան տեսքով:

«Նոյեմբերի 29-ի առավոտյան , նոյեմբերի 30-ի ցերեկը և դեկտեմբրի 1-ի գիշերը Հայաստանի ողջ տարածքում պարզ եղանակ է կանխատեսվում»,-ասաց Սուրենյանը:

Սուրենյանի խոսքերով, ընդհանուր առամամբ, ձմեռը Հայաստանում համեմատաբար տաք է լինելու, ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի, միջինը 1 աստիճան: Միաժամանակ, տեղումների քանակը ևս նորմայից բարձր կլինի:-0-