ՀՀ առողջապահության նախարարությունը տեսահոլովակ է ներկայացրել գրիպի կանխարգելման մասին
15.01.2016,
13:14
Հայաստանի առողջապահության նախարարությունը տեսահոլովակ է ներկայացրել գրիպի վիրուսի կանխարգելման մասին։

ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առողջապահության նախարարությունը տեսահոլովակ է ներկայացրել գրիպի վիրուսի կանխարգելման մասին։
«Ժամանակակից արագ ռիթմով աշխարհում մարդիկ հաճախ են տեղափոխվում քաղաքից քաղաք և երկրից երկիր։ Ցավոք, մարդկանց հետ տեղափոխվում են նաև հիվանդությունների հարուցիչները` վիրուսները։ Վերջին ժամանակներում տարածվում է «խոզի գրիպի» հարուցիչ H1N1 վիրուսը։ Ինչպես պաշտպանվել այդ և մյուս վիրուսներից։ Դա դժվար չէ»,– ասվում է տեսահոլովակում։
Սոցիալական գովազդում պատկերավոր ներկայացված են անձնական հիգիենայի և գրիպի կանխարգելման միջոցների պահպանման ցուցումները, ինչպես նաև հաղորդվում են Հայաստանի առողջապահության նախարարության «թեժ գծի» հեռախոսահամարները։
Առողջապահության նախարարության տվյալներով, վերջին 20 օրվա ընթացքում Հայաստանում ՍՇՎ–ի կտրուկ ակտիվացում է դիտվում։ Հունվարի 14–ի առավոտյան դրությամբ, գրանցվել է 948 հիվանդ, որոնցից 420–ին ախտորոշվել է թոքաբորբ, այդ թվում` 223 երեխայի և 38 հղի կնոջ։ Ռիսկի հնարավոր խմբի վերահսկողության ուժեղացման նպատակով հոսպիտալացվել է 114 հղի։
Ընդհանուր առմամբ, այդ ժամանակահատվածում արձանագրվել է գրիպի բարդություններից մահվան 11 դեպք, բոլոր մահացածների մոտ հաստատվել է H1N1 վիրուս, և նրանք քրոնիկ հիվանդություններ են ունեցել։ Եվս երկու մարդ էլ մահացել է թոքերի բորբոքումից, նրանց մոտ հաստատվել է H1N1 վիրուսի ենթատեսակ։
Բոլոր հիվանդների մոտ 80%–ը (796 մարդ) երեխաներ և մինչև 18 տարեկան դեռահասներ են, ինչի կապակցությամբ կրթության նախարարը ևս մեկ շաբաթով երկարացրել է դպրոցական և նախադպրոցական հաստատությունների արձակուրդները։ -0-