Ավելի քան 20 հայ դպրոցականներ 2015–2017 թթ.–ին կուսանեն UWC քոլեջներում
29.04.2015,
13:06
Ավելի քան 20 հայ դպրոցականներ 2015–2017 թթ.–ին կուսանեն United World Colleges (UWC) քոլեջներում, տեղեկացրել են IDeA–ի հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից` ներկայացնելով UWC Հայաստանի ազգային կոմիտեի կողմից թեկնածուների ընտրության արդյունքները։
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /ԱՌԿԱ/. Ավելի քան 20 հայ դպրոցականներ 2015–2017 թթ.–ին կուսանեն United World Colleges (UWC) քոլեջներում, տեղեկացրել են IDeA–ի հիմնադրամի հասարակայնության հետ կապերի բաժնից` ներկայացնելով UWC Հայաստանի ազգային կոմիտեի կողմից թեկնածուների ընտրության արդյունքները։
2015–2017 թթ.–ին UWC քոլեջներում ուսում ստանալու հայտեր կարող էին ներկայացնել Հայաստանի քաղաքացիները, որոնք ուսման պահին, այսինքն 2015 թ.–ի օգոստոսին վերջին, կլինեն 16 տարեկանից ոչ ցածր և 18 տարեկանից ոչ բարձր։
Ազգային կոմիտեն ստացել էր 2015-2017 թթ. UWC-ում ուսանելու 160 դիմում: Կանոնների համաձայն, յուրաքանչյուր դիմում գնահատվել է Ազգային կոմիտեի առնվազն երեք անդամների կողմից: Դիմումների գնահատումն անցնում է գաղտնիության պայմաններում. ընդունելության հանձնաժողովի անդամները տեսնում են միայն պատասխանների բովանդակային մասը, առանց դիմողի անձնական տվյալների (անուն, սեռ, տարիք, բնակավայր և այլն):
UWC համակարգով գործող դպրոցներում ուսանելու թեկնածուների ընտրությունն իրականացվում է երեք փուլով։ Առաջին փուլի արդյունքներով, 126 երիտասարդներ ստացել էին Skype-ով հարցազրույցի մասնակցելու հրավեր, որից հետո եզրափակիչ փուլի համար ընտրվել էին 56 թեկնածուներ։
«Վերջին փուլի արդյունքներով ընտրվել են 21 երիտասարդներ Երևանից, Դիլիջանից, Սիսիանից, Մասիսից, Գյումրիից ու Արցախից: Նրանցից 11-ը սովորելու են UWC Dilijan College-ում, մյուսները՝ Իտալիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի, Կանադայի, Հնդկաստանի, Սինգապուրի ու Նիդեռլանդների UWC քոլեջներում», – նշվում է հաղորդագրության մեջ։
UWC շրջանակներում կատարվող ընտրության հիմնական առանձնահատկություններից է need-blind admission համակարգը, որը թույլ է տալիս մասնակցին գնահատել անկախ նրա ընտանիքի ֆինանսական հնարավորություններից։ Ապագա ուսանողի վճարունակությունը ուսումնասիրվում է միայն նրանից հետո, երբ նա ընտրվում է UWC քոլեջներից մեկում սովորելու համար:
UWC քոլեջներում 2014–2016 թթ.–ին ուսանելու համար Հայաստանից ընտրվել է 22 երիտասարդ, որոնց ուսուցումն իրականացվում է դրամաշնորհների հաշվին, որոնք հատկացվել են քոլեջների և դոնորների` RVVZ և IDeeA հիմնադրամների հիմնադիրների, ինչպես նաև այլ բարերարների կողմից։
Հայ ուսանողները 2014 թ.–ին ստացել է 1,5 մլն դոլարի դրամաշնորհ UWC (United World College) դպրոցներում ուսանելու համար։
2016–2018 թթ.–ի ուսման համար հայտերի ընդունումը կսկսվի 2015 թ.–ի սեպտեմբերին։ Դիմումի ձևին ու դրա լրացման կանոններին, ինչպես նաև ընտրության չափորոշիչների, ժամկետների և ընդունելության ընթացակարգի մասին մանրամասն տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ www.am.uwc.org կայքում։ Մայիսի 16–ին UWC Dilijan քոլեջում կկազմակերպվի Բաց դռների օր։
UWC քոլեջներում ուսանելու համար ընտրությունն անցկացվում է բացառապես մրցութային հիմունքներով։ Նախապատվությունը տրվում է տաղանդավոր և սոցիալապես ակտիվ երիտասարդներին` անկախ նրանց ծագումից։ Ընտրության նման համակարգն ապահովում է հավասար հնարաովրություններ թեկնածուների համար` անկախ իրենց ազգությունից, կրոնից, լեզվից և ծնողների ֆինանսական հնարավորություններից, ինչպես նաև թույլ է տալիս մեկ վայրում հավաքել ոչ ստանդարտ մտածելակերպ ունեցող հետաքրքիր երիտասարդներին, ովքեր տարբեր մշակույթների ներկայացուցիչներ են։
UWC–ն (United World Colleges) հիմնադրվել է 1962 թ.–ին։ Դասավանդումն իրականացվում է անգլերենով IB Diploma (միջազգային բակալավրիատ) ծրագրով, որն ընդունված է աշխարհի առաջատար համալսարանների կողմից։
Հայաստանում 2014 թ.–ի հոկտեմբերին տեղի ունեցավ UWC Dilijan College միջազգային դպրոցի հանդիսավոր բացումը, որը Արևելյան Եվրոպայի և ԱՊՀ–ի առաջին ուսումնական հաստատությունն է, որը ներառված է «Աշխարհի միավորված քոլեջներ» ցանցում։
Բացառապես բարեգործական միջոցներով իրականացված շինարարության ծախսերը բացման պահին գնահատվում էին 115 մլն դոլար։ Շինարարության երկրորդ հերթի արժեքը գնահատվում է 57 մլն դոլար։ Նախատեսվում է, որ լրացուցիչ ծախսերը (հողատարածքի գնում, ճարտարապետական–ինժեներական աշխատանքներ և ենթակառուցվածքի զարգացում) կկազմեն մոտ 30 մլն դոլար։ Դպրոցի օպերացիոն բյուջեն առաջիկա հինգ տարում կկազմի տարեկան 8 մլն դոլար։ Օպերացիոն ծախսերի մեծ մասը կծածկվի նպատակային կապիտալի հիմնադրամի վարչության եկամուտների և կրթաթոշակային հիմնադրամի ռեսուրսների հաշվին։
Նախատեսվում է, որ 2023 թ.–ին UWC Dilijan College–ի աշակերտների ընդհանուր թիվը կկազմի 60, իսկ դասախոսների քանակը կգերազանցի 60–ը (այժմ քոլեջում դասավանդում է 25 դասախոս)։–0–