Рейтинг@Mail.ru
USD
381.24
EUR
442.43
RUB
4.904
GEL
141.15
2025 թ. դեկտեմբերի 3, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

«Զվարթնոց» օդանավակայանը 12մլն դոլար կներդնի վազքուղու վերանորոգման համար

29.03.2019, 18:05
Աշխատանքների ընթացքում օդանավակայանում թռիչքներ կիրականացվեն միայն երեկոյան 21:00-ից, մինչև առավոտյան 09:00:
«Զվարթնոց» օդանավակայանը 12մլն դոլար կներդնի վազքուղու վերանորոգման համար

ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /ԱՌԿԱ/. «Զվարթնոց» օդանավակայանը 12մլն ԱՄՆ դոլար կներդնի վազքուղու վերանորոգման համար, հայտնում է օդանավակայանի մամուլի ծառայությունը:

«Զվարթնոց» օդանավակայանը պատրաստվում է խոշոր ներդրում իրականացնել և վերանորոգել օդանավակայանի վազքուղին` այն համապատասխանեցնելով միջազգային լավագույն ստանդարտներին:

«Մեր օդանավակայանի վազքուղին ունի 3850մ երկարություն և 56մ լայնություն:

Այն կառուցվել է դեռևս 1963 թվականին և մինչ օրս մի քանի անգամ նորոգվել և ուժեղացվել է: Վերջին անգամ վազքուղու նորոգման աշխատանքներն իրականացվել են 2003-2004թթ», - նշվում է տարածած հաղորդագրությունում:

Հաշվի առնելով վազքուղու փաստացի վիճակը, անհրաժեշտություն է առաջացել իրականացնել ծածկույթի վերանորոգման մասշտաբային աշխատանքներ:

Վազքուղու ծածկույթի նորոգումը ներառում է ասֆալտբետոնե ծածկույթի ֆրեզում, փոսային նորոգում, ճաքերի մաքրում և լցում հերմետիկով, գեոցանցի տեղադրում ճաքերի հատվածում, ասֆալտբետոնե ծածկույթի իրականացում և այլն:

Նշվում է, որ աշխատանքների իրականացման ընթացքում վազքուղու կենտրոնական մասի ապամոնտաժվող լուսատեխնիկական համակարգը փոխարինվելու է նորով: Նոր «LED» համակարգը համապատասխանում է ժամանակակից միջազգային լավագույն չափանիշներին:

Վերանորոգման աշխատանքները կմեկնարկեն ապրիլի 1-ից և կտևեն շուրջ 45 օր:

Աշխատանքների ընթացքում օդանավակայանում թռիչքներ կիրականացվեն միայն երեկոյան 21:00-ից, մինչև առավոտյան 09:00:-0-