Рейтинг@Mail.ru
USD
398.84
EUR
412.8
RUB
3.9992
GEL
139.95
2025 թ. հունվարի 22, չորեքշաբթի
եղանակը
Երևանում
-5

ԱՀ նախագահի խոսնակ. Ադրբեջանի զոհերի մեծ մասը եղել են տարբեր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ

01.10.2020, 11:58
ԱՀ նախագահի խոսնակ. Ադրբեջանի զոհերի մեծ մասը եղել են տարբեր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ
ԱՀ նախագահի խոսնակ. Ադրբեջանի զոհերի մեծ մասը եղել են տարբեր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Սեպտեմբերի 27-ի Ադրբեջանի նախահարձակ գործողություններից հետո անցած գիշեր առաջին անգամ բնագծի առաջնագծի ամբողջ երկայնքով հիմնականում հարաբերական անդորր է եղել, բացառությամբ մի քանի փոխհրաձգությունների: Այս մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Այս պահի դրությամբ օպերատիվ իրավիճակը կարող ենք գնահատել հանգիստ: Հարաբերական հանգիստ, իհարկե, որովհետև պատերազմը չի ավարտվել»,- նշել է Պողոսյանը: 

Հետո Պողոսյանը հետախուզության կողմից փոխանցված մի քանի կարևոր տեղեկություններ ներկայացրեց:

«Պարզվում է, որ այս օրերի ընթացքում առաջնագծի տարբեր ուղություններում Ադրբեջանի զոհերի մեծ մասը եղել են Ադրբեջանում ապրող տարբեր ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ: Սրանք հստակ հետախուզական տվյալներ են: Շատ կոնկրետ կարող ենք հայտարարել, որ մի ուղղությամբ միայն 148 ազգությամբ լյազգի զինվոր է զոհվել, մի քանի հարյուր զոհեր կան ազգությամբ թալիշ զինվորների շրջանում, ինչը, ըստ մեր հետախուզության տվյալների, լուրջ դժգոհություն է առաջացրել Ադրբեջանում ապրող ազգային փոքրամասնությունների մոտ և առաջիկայում հավանաբար մենք ականատեսը կլինենք այդ ազգերի ներկայացուցիչների բողոքի ակցիային, որովհետև իրականում այս փաստերը մեկ անգամ   սվկայում են, որ Արդբեջանը նման սադրիչ գոոծղությունները օգտագործում է նաև իր երկրում ապրող ազգային փոքրամասնությունների նկատամմբ նման վարքագիծ դրսևորելու համար»,- նշել է Պողոսյանը:

Նրա խոսքով, Ադրբեջանի կողմից իրականացվել է էթնիկ զտիչ քաղաքականություն:

Արցախում իրավիճակի սրացման մասին

Սեպտեմբերի 27–ին ժամը 07։10–ին Ադրբեջանի ԶՈւ–ն լայնածավալ գործողություններ է սկսել Արցախի շփման գծի ողջ երկայնքով։ Հայաստանի և Արցախի ՊՆ–ների հաղորդմամբ, հակառակորդը սկսել է օդային և հրթիռային հարձակումներ, սակայն հետ է ամղվել մի քանի ուղղություններով։
Ադրբեջանական կողմը կրել է կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ, կորցրել է նաև մեծ քանակի տեխնիկա:

Արցախի և Հայաստանի ՊՆ–ների հաղորդմամբ, հայկական կողմից զոհվել է 103 զինծառայող։ Վիրավորվել է մոտ 200 զինծառայող։

Նշենք, որ Ադրբեջանի ԶՈւ–ն գնդակոծում է նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը, Մարտակերտը։

Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք։–0–