Рейтинг@Mail.ru
USD
381.43
EUR
440.89
RUB
4.8627
GEL
141.17
2025 թ. դեկտեմբերի 1, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Air Arabia Abu Dhabi ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Աբու Դաբի –Երևան- Աբու Դաբի երթուղով

18.03.2025, 13:30
Չվերթերը կիրականացվեն շաբաթական 6 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի
Air Arabia Abu Dhabi ավիաընկերությունը թռիչքներ կիրականացնի Աբու Դաբի –Երևան- Աբու Դաբի երթուղով

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի․/ԱՌԿԱ/․ Air Arabia Abu Dhabi ավիաընկերությունը ս.թ. հունիսի 1-ից մեկնարկելու է Աբու Դաբի –Երևան- Աբու Դաբի երթուղով չվերթերը, հաղորդում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ն։

Չվերթերը կիրականացվեն շաբաթական 6 չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ, շաբաթ և կիրակի:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար անհրաժեշտ է այցելել ավիաընկերության կայք՝ airarabia.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: