Рейтинг@Mail.ru
USD
389.41
EUR
441.28
RUB
4.7127
GEL
141.78
2025 թ. մայիսի 3, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

Ապրիլի 23–ին և 24–ին Երևանի մի շարք փողոցների երթևեկությունը կսահմանափակվի

23.04.2025, 12:28
Երևանում այսօր և վաղը կսահմանափակվի մի շարք փողոցնեի երթևեկությունը
Ապրիլի 23–ին և 24–ին Երևանի մի շարք փողոցների երթևեկությունը կսահմանափակվի

ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին ջահերով երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ապրիլի 23-ին՝ ժամը 18։30-ից սկսած կսահմանափակվի տրանսպորտային միջոցների մուտքը Երևանի Հանրապետության հրապարակ՝ բոլոր ուղղություններով, հաղորդում է Ներքին գործերի նախարարությունը։ 

ժամը 19։00-ից սկսած տրանսպորտային միջոցների երթևեկության համար հաջորդաբար երկկողմանի փակ կլինեն Ամիրյան փողոցը, Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներն ու Կիևյան փողոցը։

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կայանալիք ոգեկոչման արարողության մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով ապրիլի 24-ին՝ ժամը 07։00-ից կարգելվի երթևեկությունը․

  • Ծիծեռնակաբերդի խճուղում՝ Լենինգրադյան փողոց-Ծիծեռնակաբերդի խճուղի խաչմերուկից,

  • Աթենքի փողոցում՝ Իսակովի պողոտա-Աթենքի փողոց խաչմերուկից,

  • երթևեկությունը կարգելվի նաև Վերֆելի փողոցում՝ դեպի Բրազիլիայի հրապարակ ուղղությամբ։

Ապրիլի 24-ին՝ ժամը 07։00-ից մինչև 10։30-ը, պետական արարողակարգային միջոցառումներով պայմանավորված փակ է լինելու մուտքը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։