Рейтинг@Mail.ru
USD
392.54
EUR
425.47
RUB
4.6351
GEL
141.59
2025 թ. մարտի 23, կիրակի
եղանակը
Երևանում
+3

Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավարն առաջարկել է բնապահպան ակտիվիստներին հանդիպել վարչապետի հետ

25.03.2014, 11:35
Հայաստանի կառավարության աշխատակազմի նախարար–ղեկավար Վաչե Գաբրիելյանը Երևանում անցկացվող հանքարդյունաբերության թեմայով խոշոր համաժողով անցկացնելու դեմ բողոքի դուրս եկած մարդկանց առաջարկել է հանդիպել վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ։
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/.  Հայաստանի կառավարության աշխատակազմի նախարար–ղեկավար Վաչե Գաբրիելյանը Երևանում անցկացվող հանքարդյունաբերության թեմայով խոշոր համաժողով անցկացնելու դեմ բողոքի դուրս եկած մարդկանց առաջարկել է հանդիպել վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ։

Երևանում անցնում է Համաշխարհային բանկի և Հայաստանի կառավարության կազմակերպած ««Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. հնարավորություններ և մարտահրավերներ» խոշոր համաժողովը։  Միջոցառման կազմակերպմանն օժանդակել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, Միջազգային ֆինանսական կորպորացիան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի դեսպանությունները և Կանադայի կառավարությունը։ Ակտիվիստ բնապահպանները բողոքի այցիա են անցկացրել համաժողովի անցկացման դեմ և առաջարկել են միջոցառման հյուրերին մասնակցել այլընտրանքային միջոցառման։

«Եթե դուք ձևավորեք խումբ, օրակարգ, ապա վարչապետը պատրաստ է հանդիպել ձեզ հետ և քննարկել այն»,– համաժողովի ընթացքում ասաց Գաբրիելյանը` դիմելով ակտիվիստներին։

Ի պատասխան այդ հայտարարությանը դահլիճում գտնվողներն ասացին, որ բնապահպանները մի շարք նամակներ են ուղարկել կառավարությանը, որոնք սակայն անպատասխան են մնացել։

բնապահպանների խումբը` «Համաշխարհային բանկը` Հայաստանի թալանի մասնակից», «Ձեռքերդ հեռու Հայաստանից», «Մենք գիտենք, թե ովքեր են հանքավայրերի տերերը» պաստառներով, հաջողվել է ներթափանցել «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի այն դահլիճը, որտեղ անցնում է համաժողովը։ Ցուցարարներն իրենց հետ վերցրել են հայկական ջրամբարներից վերցրած ջուր և առաջարկում են համաժողովի մասնակիցներին խմել այն։

Հայաստանի հանքարդյունաբերության և բաց հանքավայրերի մշակման արտադրության ծավալը 2013 թվականին կազմել է 196.6 մլրդ դրամ` մեկ տարվա ընթացքում ավելանալով 8.1 տոկոսով։ ($1 –ը` 414,28 դրամ)։ -0-