#ԲՆԱՊԱՀՊԱՆ
Հայաստանի բնապահպանության նախարարությունը հերքում է Սևանա լիճը գրավադրելու մասին տեղեկությունը
ՀՀ բնապահպանության նախարարությունը պատասխանում է Սևանա լճի գրավադրման մասին մամուլում շրջանառվող լուրերին, տեղեկացնելով, որ վերոնշյալ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, հայտնում է Հայաստանի բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունը։Ամուլսարի հանքի շահագործումը հնարավոր է միայն Բնապահպանության նախարարության մի շարք պահանջների կատարման դեպքում. նախարար
«Ամուլսար» հանքի շահագործումը հնարավոր է միայն ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացրած հինգ պայմանների կատարման դեպքում, երեքշաբթի լրագրողներին ասել է նախարար Արամ Հարությունյանը։Բնապահպանության նախարար. ես չունեմ որևիցե հանք և որևիցե մի տեղ փայ չեմ մտել
ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը, «Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով համաժողովից առաջ պատասխանելով լրագրողների և բնապահպանական շարժման ակտիվիստների հարցերին, հայտարարել է, որ ինքը չունի հանք և ոչ ոքի հետ այն չի կիսում։Բնապահպանները ցանկանում են վարչապետի հետ հանդիպել փորձագետների ներկայությամբ. վարչապետի մամուլի քարտուղար
«Երեքշաբթի բնապահպան ակտիվիստները հրաժարվել են Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպումից և ցանկանում են մի քանի օր անց հանդիպել նրա հետ փորձագետների ներկայությամբ»,– «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց կառավարության ղեկավարի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը։Հայաստանի կառավարության աշխատակազմի ղեկավարն առաջարկել է բնապահպան ակտիվիստներին հանդիպել վարչապետի հետ
Հայաստանի կառավարության աշխատակազմի նախարար–ղեկավար Վաչե Գաբրիելյանը Երևանում անցկացվող հանքարդյունաբերության թեմայով խոշոր համաժողով անցկացնելու դեմ բողոքի դուրս եկած մարդկանց առաջարկել է հանդիպել վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ։Հայաստանի բնապահպանության ոլորտի ծախսերը 2014թ.–ին կավելանան 28,6%–ով` կազմելով շուրջ 2,2 մլրդ դրամ
2014թ.–ի պետական բյուջեի նախագծում նախատեսվում է բնապահպանության ոլորտին 2 մլրդ 233 մլն դրամ հատկացնել, ինչը 28,6 տոկոսով շատ է, քան 2013թ.–ի բյուջեում տեղ գտած հատկացումը, չորեքշաբթի խորհրդարանում բյուջետային լսումների ժամանակ տեղեկացրեց ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը։Կովկասի բնության հիմնադրամը 2013 թ.–ին շուրջ 417 հազար դոլար է տրամադրել Հայաստանում շրջակա միջավայրի պաշտպանության նպատակով
Կովկասի բնության հիմնադրամը (CNF) այս տարի շուրջ 170 մլն դրամ է (մոտ 417 հազար դոլար) տրամադրել Հայաստանի բնության պաշտպանությանն ուղղված միջոցառումների համար, լրագրողներին տեղեկացրել է ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը։ՀՀ բնապահպանություն նախարարությունը համաձայն է կենցաղային թափոնների կառավարման ոլորտի խնդիրների մասին ՎՊ–ի գնահատականների հետ
ՀՀ բնապահպանության նախարարությունը համաձայն է չտեսակավորված կենցաղային թափոնների վերահսկողության ոլորտի խնդիրների վերաբերյալ ՀՀ Վերահսկիչ պալատի գնահատականների հետ, ինչը խոչընդոտում է բնապահպանական վճարների արդյունավետ գանձմանը, երեքշաբթի լրագրողներին ասաց բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը։Բնության պաշտպանությունը պետության, բիզնեսի և հասարակության ընդհանուր գործն է. ՀՀ վարչապետ
Բնության պաշտպանությունն ինչպես բարձրաստիճան պաշտոնյաների և գործարարների, այնպես էլ շարքային քաղաքացիների ընդհանուր գործն է, ասվում է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի` Բնապահպանի միջազգային օրվան նվիրված շնորհավորական ուղերձում։Բնապահպանության խնդիրների վերաբերյալ քաղաքացիական հասարակության իրազեկվածության բարձրացման մասին ձեռնարկ է հրապարակվել Հայաստանում
Բնապահպանության խնդիրների վերաբերյալ քաղաքացիական հասարակության իրազեկվածության բարձրացման մասին ձեռնարկ է հրապարակվել «Բլեջան» հասարակական կազմակերպության կանաչ կառավարում» ծրագրի շրջանակներում` Հայաստանի Օրհուս կենտրոնների հետ համատեղ` Counterpart International և USAID կազմակերպությունների աջակցությամբ։Նորություններ 1 - 20 of 25
First | Prev. | 1 2 | Next | Last