Fitch–ը կանխատեսում է Հայաստանի պետական կառավարման հատվածի պակասուրդի կրճատումը՝ մինչև ՀՆԱ–ի 3,4% 2028թ․–ին
ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը միջնաժամկետ հեռանկարում կանխատեսում է պետական կառավարման հատվածի պակասուրդի կրճատում մինչև ՀՆԱ-ի 3,4%-ը՝ մինչև 2028 թվականը, ինչը բարձր է պակասուրդի գծով կառավարության միջնաժամկետ թիրախային ցուցանիշից (ՀՆԱ-ի 2,8%-ի մակարդակում):
«Պետական կառավարման հատվածի պակասուրդը 2025 թվականին կազմել է ՀՆԱ-ի 3,7%-ը, ինչը ցածր է բյուջեով նախատեսված մակարդակից, բայց բարձր է «BB» վարկանիշ ունեցող երկրների միջին ցուցանիշից (2,8%): Մենք կանխատեսում ենք փոքր-ինչ ավելի բարձր պակասուրդ 2026 թվականին՝ կառավարության բյուջեի վերանայված թիրախային ցուցանիշին համապատասխան»,— ասված է զեկույցում:
Նշվում է, որ ընթացիկ ծախսերի աճը մնում է բարձր՝ առողջապահական ծախսերի աճի պատճառով, ինչը պայմանավորված է համընդհանուր բժշկական ապահովագրության ներդրմամբ, և ավելի բարձր կենսաթոշակներով: Սա մասնակիորեն փոխհատուցվում է պաշտպանության և անվտանգության ծախսերի նվազմամբ: