Рейтинг@Mail.ru
USD
367.12
EUR
419.32
RUB
4.8216
GEL
139.38
2026 թ. հուլիսի 9, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+30

«Արարատցեմենտ» գործարանը շատ շուտով կլինի պետական. ՀՀ վարչապետ

Այսօր, 14:34
«Արարատցեմենտ» գործարանը շատ շուտով կլինի պետական, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը
«Արարատցեմենտ» գործարանը շատ շուտով կլինի պետական. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի․/ԱՌԿԱ/․ «Արարատցեմենտ» գործարանը շատ շուտով կլինի պետական, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Արարատցեմենտի» սեփականատերը «Մուլտի Գրուպի» նախագահ, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է։

«Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի «Արարատցեմենտի» աշխատակիցների իրավունքները պահպանվեն։ «Արարատցեմենտը» շատ շուտով կդառնա պետական։ Կնշանակվի կառավարիչ»,- հինգշաբթի կայացած ճեպազրույցում ասել է Փաշինյանը։

Նա ձեռնարկության աշխատակիցներին կոչ է արել չներքաշվել քաղաքական գործընթացների մեջ և ուրիշներին չստիպել մասնակցել որևէ ակցիայի։

Փաշինյանը չի հստակեցրել ձեռնարկության՝ պետական սեփականությանն անցնելու գործընթացի ավարտի ժամկետները, թե ով է նշանակվելու կառավարիչ և ինչպես է հետագայում կազմակերպվելու գործարանի աշխատանքը։