Рейтинг@Mail.ru
USD
377.31
EUR
436.81
RUB
4.7767
GEL
138.21
2026 թ. մարտի 7, շաբաթ
եղանակը
Երևանում
+1

Առաջարկվում է ներդնել վարելու իրավունքի դադարեցման ինքնաշխատ համակարգ․ նախագիծ

10.02.2026, 17:19
Երբ Armed-ում արձանագրվի, որ անձն ունի խնդիր, մեքենա վարելու իրավունքն ինքնաշխատ կդադարեցվի
Առաջարկվում է ներդնել վարելու իրավունքի դադարեցման ինքնաշխատ համակարգ․ նախագիծ

ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի. /ԱՌԿԱ/. Առաջարկվում է ներդնել վարելու իրավունքի դադարեցման ինքնաշխատ համակարգ։

Այսօր խորհրդարանի հերթական նիստում քննարկվել է «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագծի առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը։ 

Հիմնական զեկուցող ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հայտնել է, որ ներկայումս յուրաքանչյուր վարչական գործառնություն իրականացնելու ժամանակ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումը հարցում է կատարում թմրաբանական և հոգեբուժական հաստատություններից՝ եզրակացություններ ստանալու համար տվյալ անձի սահմանափակումների վերաբերյալ։ 

«Փոփոխությունն առաջարկում ենք կազմակերպել այն տրամաբանությամբ, որ յուրաքանչյուր անգամ, երբ անձը կգրանցվի, հաշվառված կլինի նմանատիպ հաստատություններում և այդ տեղեկատվությունը կհայտնվի Armed համակարգում, այդ տեղեկատվությունը ինքնաշխատ կերպով կհայտնվի ՆԳՆ էլեկտրոնային ռեգիստրում և մարդու վարելու իրավունքը կդադարի», - ասաց ՆԳ նախարարի տեղակալը։ 

Ղազարյանը հայտնեց, որ ներկայիս պրակտիկայի շրջանակում 2021-2025 թվականներին նման կերպով դադարեցվել է 2370 անձի վարելու իրավունք։