Рейтинг@Mail.ru
USD
383.74
EUR
450.05
RUB
4.9299
GEL
141.25
2025 թ. հուլիսի 12, շաբաթ
եղանակը
Երևանում
+21

«Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ–ում հայտնաբերվել է կանոնակարգերի խախտում

07.04.2025, 12:30
ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ թռչնամսի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
«Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ–ում հայտնաբերվել է կանոնակարգերի խախտում

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի սննդամթերքի անվտանգության վարչության տեսուչները ստուգում են իրականացրել «Արաքս թռչնաֆաբրիկա» ՓԲԸ-ին պատկանող թռչնամսի արտադրամասում (Արմավիրի մարզ, գ․ Ջրարբի), կատարել նմուշառում առկա ապրանքնատեսակներից և հանձնել լաբորատոր հետազոտության, հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ 

Ըստ փորձաքննության արդյունքների՝ «հավի միս պաղեցված» արտադրատեսակի նմուշը՝ «ախտածին ա/թ սալմոնելաներ», իսկ «հավի միս սառեցված» արտադրատեսակի նմուշը՝ «տեխնոլոգիապես ավելացված խոնավության զանգվածային մաս» ցուցանիշներով չեն համապատասխանել Մաքսային Միության կանոնակարգերով սահմանված պահանջներին։ 

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ թռչնամսի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է խախտումները վերացնելու ժամկետ: