Արմավիրի մարզում տեղի ունեցած կարկտահարությունից տուժած ավելի քան 1600 ընտանիք 50 հազար դրամի չափով դրամական օգնություն կստանա
06.06.2013,
14:54
ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ժամանակ որոշում ընդունեց Արմավիրի մարզում տեղի ունեցած կարկտահարությունից տուժած 1606 սոցիալապես անապահով ընտանիքներին 50 հազար դրամի չափով միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին։
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ժամանակ որոշում ընդունեց Արմավիրի մարզում տեղի ունեցած կարկտահարությունից տուժած 1606 սոցիալապես անապահով ընտանիքներին 50 հազար դրամի չափով միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին։
Ինչպես նշեց Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, ինը ամիսների ընթացքում կառավարության պահուստային հիմնադրամից շուրջ 80 մլն դրամ կհատկացվի ` կարկուտից տուժած սոցիալապես անապահով ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու նպատակով։
Մայիսի 12–ին տեղի ունեցած կարկտահարության վնասը կազմում է շուրջ 17 հազար հա գյուղատնտեսական ցանքատարածք։ Մայիսի 23–ին ՀՀ կառավարությունը ծրագիր ընդունեց տուժած գյուղացիներին աջակցելու ուղղությամբ, որը նախատեսում է վնասը փոխհատուցելու տարբեր քայլեր. գյուղատնտեսական վարկերի սպասարկման հարցում անհատական մոտեցում, հողի հարկի վճարման և ոռոգման ջրի օգտագործման վճարման արտոնություններ, նոր հակակարկտային կայանների տեղադրում։ ($1 – 416,02 դրամ է)–0–