Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 5, ուրբաթ
եղանակը
Երևանում
+6

«Armenia» ավիաընկերության առաջին չվերթը հաջող վայրէջք է կատարել Վնուկովո օդանավակայանում

02.08.2016, 14:07
«Armenia» ավիաընկերության առաջին կանոնավոր Երևան-Մոսկվա-Երևան չվերթը երկուշաբթի հաջող վայրէջք է կատարել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում:

«Armenia» ավիաընկերության առաջին չվերթը հաջող վայրէջք է կատարել Վնուկովո օդանավակայանում

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /ԱՌԿԱ/. «Armenia» ավիաընկերության առաջին կանոնավոր Երևան-Մոսկվա-Երևան չվերթը երկուշաբթի հաջող վայրէջք է կատարել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում:

Մինչ Մոսկվա-Երևան առաջին չվերթի գրանցման սկիզբը, А տերմինալում կայացել է բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցել են ՌԴ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի տեղակալ Վարդան Հակոբյանը, Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լևոն Մուկանյանը, «Armenia» ավիաընկերության հասարակայնության հետ կապերի լխավոր տնօրենի տեղակալ Գևորգ Խաչատրյանը և «Վնուկովո» միջազգային օդանավակայանի կոմերցիոն գծով գլխավոր տնօրենի տեղակալ Անտոն Կուզնեցովը:

«Ռուսաստանին և Հայաստանին ավանդականորեն կապում են սերտ բարեկամական հարաբերություններ, և Վնուկովո միջազգային օդանավակայանը պատմականորեն կարևոր դեր է խաղացել գործնական և մշակութային կապերի հաստատման հարցում` սպասարկելով երկու պետությունների միջև օդային կապերի չվերթերի մեծ մասը: Մենք ուրախ ենք ողջունել Հայաստանի նոր ազգային փողադրողին», - հայտարարել է Կուզնեցովը: Նրա խոսքով, հատկապես հաճելի է, որ «Armenia» ավիաընկերությունը դարձել է Վնուկովո օդանավակայանի կարևոր գործընկերը, որը մեծ փորձ, հարուստ ավանդույթներ ունի, որոնք համադրվում են ամենաժամանակակից տեխնոլոգիաների և սպասարկման բարձր մակարդակի հետ:

Ողջույնի խոսոքով հանդես եկող ամեն ոք նշեց Հայաստանի ազգային ավիափոխադրողի և Մոսկվայի ավիահանգույցի ամենահին օդանավակայանի միջև հարաբերությունների վերսկսման կարևորությունը: Բացի այդ, մաղթել են ուղևորներին հարմարավետ հանգիստ Վնուկովո օդանավակայանում և հաճելի թռիչք նոր ավիաընկերության չվերթերով:

Չվերթին գրանցված առաջին ուղևորին` Նարինե Իրիրցյանին, շնորհվեցին օդանավակայանի հուշանվերներ և ավիաընկերության Երևան-Մոսկվա չվերթի անվճար թռիչքի հավաստագիր: Առաջին չվերթի բոլոր ուղևորներին շնորհվեցին Վնուկովո օդանավակայանի հուշանվերները:

Մոսկվա, Վնուկովո-Երևան, Զվարթնոց կանոնավոր չվերթերն իրականացվում են ամեն օր հարմարավետ Բոինգ 737-500 օդանավերով, որոնք ունեն երկու դասի սպասարկում:

Սկվբում չվերթերն իրականացվելու են օրը մեկ անգամ` առաջիկայում դրանց թիվը ավելացնելու հավանականությամբ, այդ ուղղությամբ բարձր պահանջարկի առկայության պարագայում:

Երևանից չվերթը (RM-777) մեկնում է Մոսկվա ժամը 10:15 և ժամանում Վնուկովո 11:45: Մոսկվա-Երևան ուղղությամբ չվերթը (RM-776) մեկնելու է Վնուկովոյից 12:45 (բոլոր տեղերում նշված է տեղական ժամանակը): Թռիչքը տևում է 2 ժամ 40 րոպե:

«Armenia» ավիաընկերության հիմնադիրներն են Աշոտ Թորոսյանը (բաժնետոմսերի 51%), Թամազ Գաիաշվիլին (25%) և Ռոբերտ Հովհաննիսյանը (24%)։ Գաիաշվիլին վրացական «Airzena» ավիաընկերության հիմնադիրն է և ընկերության Տնօրենների խորհրդի նախկին նախագահը, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը նրա նախկին տեղակալն է։

Ավիաընկերության առաջնահերթ ուղղությունների թվում են Ռուսաստանը (Մոսկվա, Սոչի, Դոնի Ռոստով, Միներալնիե վոդի, Սամարա), իսկ Եվրոպական երկրներից նախատեսվում են չվերթեր Գերմանիա և Իտալիա: -0-