Рейтинг@Mail.ru
USD
376.82
EUR
443.25
RUB
4.9008
GEL
140.9
2026 թ. փետրվարի 23, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Արտակ Զեյնալյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր

20.06.2025, 11:04
ԱԺ-ն փակ քվեարկությամբ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրեց Արտակ Զեյնալյանին
Արտակ Զեյնալյանն ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի․/ԱՌԿԱ/․ Աժ-ն Արտակ Զեյնալյանին ընտրել է  Սահմանադրական դատարանի դատավոր։ Հայտնում է Armenpress-ը։

Երեկ ԱԺ նիստում տեղի ունեցած փակ քվեարկության արդյունքները ներկայացրել է  ԱԺ հաշվիչ հանձնախմբի ղեկավար Նարեկ Բաբայանը։

Քվեարկած պատգամավորների ձայները բաշխվել են  հետևյալ կերպ՝ 67 կողմ, 0 դեմ:

Հիշեցնենք, որ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանը հրաժարականի դիմում էր ներկայացրել, քանի որ 9 տարի ժամկետով ընտրվել է  ՄԻԵԴ-ի դատավոր:

ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրվել էր Արտակ Զեյնալյանի թեկնածությունը: Նա «Հանրապետություն» կուսակցության և Երևանի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամ էր: Զեյնալյանը ՍԴ դատավորի թեկնածու առաջադրվելուց առաջ, կարգի համաձայն, կուսակցությունից դուրս գալու դիմում էր ներկայացրել, նաև վայր էր դրել ավագանու անդամի մանդատը։