Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը համաձայն է ՎՊ–ի` խնամակալության կենտրոնների գնման գործընթացում բացահայտած խախտումների հետ
03.07.2013,
15:41
Հայաստանի Վերահսկիչ պալատի` 2012թ.–ին երեխաների և ծերերի շուրջօրյա խնամակալության կենտրոնների գործունեության մեջ հայտնաբերված խախտումները հիմնականում վերաբերում են գնումների գործընթացներին, հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։
ԵՐԵՎԱՆ, 3 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Վերահսկիչ պալատի` 2012թ.–ին երեխաների և ծերերի շուրջօրյա խնամակալության կենտրոնների գործունեության մեջ հայտնաբերված խախտումները հիմնականում վերաբերում են գնումների գործընթացներին, հայտնեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։
«Տարաբնույթ խախտումներ են գրանցվել, որոնց հետ նախարարությունը համաձայն է»,– չորեքշաբթի ասաց Ասատրյանը։
Նախարարը հավաստիացրեց, որ վերոնշյալ խախտումների համար պատասխանատու բոլոր անձինք արդեն համապատասխան կարգապահական պատասխանատվության են ենթարկվել, մի քանիսին նկատողություն է արվել։
Միաժամանակ Ասատրյանը նշեց, որ խախտումները բյուջեի համար ֆինանսական հետևանքներ չեն ունեցել, պետությունը վնասներ չի կրել։
Նա հիշեցրեց, որ ՎՊ–ն հետազոտություն է անցկացրել երկու ուղղությամբ` կենսաթոշակների և նպաստների հանձնման գործընթացը և խնամակալության շուրջօրյա կենտրոնների իրավիճակը։
«ՎՊ–ն գրանցել է, որ 2012թ.–ին Աշխատանքի նախարարությունն էական աշխատանք է անցկացրել այդ ոլորտների իրավիճակը բարելավելու ուղղությամբ»,– ավելացրեց նա։
ՀՀ Վերահսկիչ պալատը հունիսի 13–ին խորհրդարանին ներկայացրեց 2012թ.–ի պետբյուջեի ծախսերի հետ կապված իրավիճակի մասին զեկույցը։ Փաստաթղթի համաձայն, խախտումների և պետական միջոցների կողոպտման գերակշռող դեպքերը գրանցվել են քաղաքաշինության և պետական գնումների ոլորտում։ Ազգային ժողովում ներկայացնելով զեկույցը` ՎՊ–ի ղեկավար Իշխան Զաքարյանը ընդգծեց նաև, որ ոլորտներից շատերում իրավիճակն անփոփոխ է մնում, և ամեն տարի նույն ոլորտներում նույն խախտումներն են հայտնաբերվում։
Շաբաթ օրը բյուջետային միջոցների արդյունավետ կառավարման, իրականացվող պետական ծրագրերի հանդեպ վերահսկողության ուժեղացման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը միտված հարցերի շուրջ քննարկման ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Վերահսկիչ պալատի ղեկավարի հայտարարությունը սխալ ու անհեռանկարային է անվանել։ Դիմելով ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին` նախագահը խորհուրդ է տվել նրան գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել մանրամասն, արագ ու թափանցիկ կերպով հատ առ հատ քննարկել և անդրադառնալ նշված հարցերին։
Երկուշաբթի կառավարությունում սկսվել է Վերահսկիչ պալատի նշած խնդիրների քննարկման գործընթացը։-0-