Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+2

Այսօրվանից ՀՀ–ից Վրաստան և հակառակ ուղղություններով ուղևորափոխադրումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով լրացված հսկիչ փաստաթղթի առկայությամբ

01.07.2025, 14:58
Հուլիսի 1-ից ՀՀ-ից Վրաստան և հակառակ ուղղություններով ուղևորափոխադրումները կիրականացվեն էլեկտրոնային եղանակով լրացված հսկիչ փաստաթղթի առկայությամբ
Այսօրվանից ՀՀ–ից Վրաստան և հակառակ ուղղություններով ուղևորափոխադրումը կիրականացվի էլեկտրոնային եղանակով լրացված հսկիչ փաստաթղթի առկայությամբ

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի․/ԱՌԿԱ/․ Այսօրվանից ՀՀ-ից Վրաստան և հակառակ ուղղություններով ուղևորափոխադրումները կիրականացվեն էլեկտրոնային եղանակով լրացված հսկիչ փաստաթղթի առկայությամբ։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ 2025 թ.-ի հուլիսի 1-ից «ՀՀ կառավարության և Վրաստանի կառավարության միջև միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին» համաձայնագրի 4-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետությունից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները պետք է իրականացվեն հսկիչ փաստաթղթի (ուղևորների ցուցակի) առկայությամբ։

Հսկիչ փաստաթուղթը պետք է լրացված լինի էլեկտրոնային եղանակով և դրա տպագրված թղթային օրինակը լինի տրանսպորտային միջոցի վարորդի մոտ։

Հսկիչ փաստաթղթի օրինակելի տարբերակը կարելի է ներբեռնել հետևյալ հղումով։

«Հսկիչ փաստաթղթին վերաբերող հարցերի դեպքում զանգահարել Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչություն՝ 010 511356 կամ 010 511343 հեռախոսահամաներրով»,-նշվում է հաղորդագրության մեջ։