Բնապահպանները ցանկանում են վարչապետի հետ հանդիպել փորձագետների ներկայությամբ. վարչապետի մամուլի քարտուղար
25.03.2014,
14:02
«Երեքշաբթի բնապահպան ակտիվիստները հրաժարվել են Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպումից և ցանկանում են մի քանի օր անց հանդիպել նրա հետ փորձագետների ներկայությամբ»,– «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց կառավարության ղեկավարի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը։

ԵՐԵՎԱՆ, 25 մարտի. /ԱՌԿԱ/. «Երեքշաբթի բնապահպան ակտիվիստները հրաժարվել են Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպումից և ցանկանում են մի քանի օր անց հանդիպել նրա հետ փորձագետների ներկայությամբ»,– «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց կառավարության ղեկավարի մամուլի քարտուղար Հարություն Բերբերյանը։
Հայաստանի կառավարության աշխատակազմի նախարար–ղեկավար Վաչե Գաբրիելյանը Երևանում անցկացվող հանքարդյունաբերության թեմայով խոշոր համաժողով անցկացնելու դեմ բողոքի դուրս եկած մարդկանց առաջարկել է հանդիպել վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ։
«Պարոն Գաբրիելյանը բնապահպան–ակտիվիստներին հրավիրեց կառավարություն երկխոսության և վարչապետի հետ հանդիպելու համար։ Ավելի ուշ իմացանք, որ ակտիվիստները հրաժարվել են հանդիպումից, բացատրելով, որ ցանկանում են հանդիպումն անցկացնել համաժողովի արդյունքների ամփոփումից մի քանի օր անց և փորձագետների մասնակցությամբ։ Այս պահին նրանցից նոր պատասխան ենք սպասում»,– ասաց Բերբերյանը։
«Համահայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնության ակտիվիստ Եղիա Ներսիսյանն իր հերթին հայտարարեց, որ չեն պատրաստվում հանդիպել վարչապետի հետ, բացատրելով, որ «հանդիպել ոչ լեգիտիմ իշխանության հետ նշանակում է` լեգիտիմացնել այն»։
Թեղուտի պաշտպանության նախաձեռնության ակտիվիստ Աննա Շահնազարյանն «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեց, որ իրենց կազմակերպությունը որոշում կկայացնի վարչապետի հետ հանդիպելու վերաբերյալ քննարկումից հետո։ Նա միաժամանակ հիշեցրեց, որ Թեղուտի համար մի քանի տարիների պայքարից հետո նրանք հանդիպել են Տիգրան Սարգսյանի հետ և քննարկել այդ խնդիրը, սակայն որևէ գործուն արդյունք այդ հանդիպումը չի տվել։
Երևանում անցնում է Համաշխարհային բանկի և Հայաստանի կառավարության կազմակերպած ««Պատասխանատու հանքարդյունաբերության կայացումը Հայաստանում. հնարավորություններ և մարտահրավերներ» խոշոր համաժողովը։ Միջոցառման կազմակերպմանն օժանդակել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, Միջազգային ֆինանսական կորպորացիան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի դեսպանությունները և Կանադայի կառավարությունը։ Ակտիվիստ բնապահպանները բողոքի այցիա են անցկացրել համաժողովի անցկացման դեմ և առաջարկել են միջոցառման հյուրերին մասնակցել այլընտրանքային միջոցառման։
Բնապահպանների խումբը` «Համաշխարհային բանկը` Հայաստանի թալանի մասնակից», «Ձեռքերդ հեռու Հայաստանից», «Մենք գիտենք, թե ովքեր են հանքավայրերի տերերը» պաստառներով, հաջողվել է ներթափանցել «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի այն դահլիճը, որտեղ անցնում է համաժողովը։ Ցուցարարներն իրենց հետ վերցրել են հայկական ջրամբարներից վերցրած ջուր և առաջարկում են համաժողովի մասնակիցներին խմել այն։ -0-