Բնապահպանության խնդիրների վերաբերյալ քաղաքացիական հասարակության իրազեկվածության բարձրացման մասին ձեռնարկ է հրապարակվել Հայաստանում
06.05.2013,
18:38
Բնապահպանության խնդիրների վերաբերյալ քաղաքացիական հասարակության իրազեկվածության բարձրացման մասին ձեռնարկ է հրապարակվել «Բլեջան» հասարակական կազմակերպության կանաչ կառավարում» ծրագրի շրջանակներում` Հայաստանի Օրհուս կենտրոնների հետ համատեղ` Counterpart International և USAID կազմակերպությունների աջակցությամբ։
ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/. Բնապահպանության խնդիրների վերաբերյալ քաղաքացիական հասարակության իրազեկվածության բարձրացման մասին ձեռնարկ է հրապարակվել «Բլեջան» հասարակական կազմակերպության կանաչ կառավարում» ծրագրի շրջանակներում` Հայաստանի Օրհուս կենտրոնների հետ համատեղ` Counterpart International և USAID կազմակերպությունների աջակցությամբ։
«Ձեռնարկում ներկայացված են քաղաքացիական հասարակության տեղեկացվածության հնարավորություններն ու մեխանիզմները շրջակա միջավայրի պահպանության հարցերի վերաբերյալ»,– ձեռնարկի շնորհանդեսի ժամանակ հայտնեց ծրագրի ղեկավար Լիանա Ասոյանը։
Ասոյանի խոսքով, «Կանաչ կառավարում» յոթամսյա ծրագիրը մեկնարկել է 2012 թվականի հոկտեմբերի 1–ին և ավարտվել այս տարվա ապրիլի 30–ին։
Ծրագիրն իրականացվել է «Բլեջան» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ` Գյումրու, Ալավերդու, Դիլիջանի, Հրազդանի, Գավառի, Եղեգնաձորի, Գորիսի Օրհուս–կենտրոնների, ինչպես նաև Տարածքային կառավարման նախարարության հետ համագործակցությամբ` USAID –ի և Counterpart International–ի «Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցություն» նախագծի օժանդակությամբ։
Նա հայտնեց նաև, որ այսօր Հայաստանում գործում է 15 Օրհուս–կենտրոն, այդ թվում` Լոռու, Շիրակի, Կոտայքի, Վայոց Ձորի, Սյունիքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում։
Երևանի Օրհուս–կենտրոնը ստեղծվել է 2002 թվականի մարտին` Բնապահպանության նախարարության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև ստորագրված Փոխըմբռնման հուշագրի հիման վրա։ Կենտրոնի հիմնական գործունեությունն ուղղված է տեղեկացվածության ապահովմանը շրջապատող միջավայրի վիճակի վերաբերյալ և բնապահպանական հարցերի լուծման գործում հասարակության ներգրավմանը, ինչպես նաև` Հայաստանի բնապահպանության ոլորտում կառավարման բարելավման օժանդակությանը։ -0-