Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+2

Առաջնագծում վիրավորված հայ զինծառայողները կարող են պետության հաշվին բուժման կուրս անցնել արտերկրում

18.06.2015, 16:30
Հայաստանի Ազգային ժողովը հինգշաբթի նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովման մասին» օրենքում փոփոխությունները, որոնց համապատասխան` առաջնագծում վիրավորված կամ վնասվածք ստացած զինծառայողներն անհրաժեշտության դեպքում կարող են պետության հաշվին բուժման կուրս անցնել արտերկրում։
Առաջնագծում վիրավորված հայ զինծառայողները կարող են պետության հաշվին բուժման կուրս անցնել արտերկրում
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Ազգային ժողովը հինգշաբթի նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովման մասին» օրենքում փոփոխությունները, որոնց համապատասխան` առաջնագծում վիրավորված կամ վնասվածք ստացած զինծառայողներն անհրաժեշտության դեպքում կարող են պետության հաշվին բուժման կուրս անցնել արտերկրում։

«Վիրավորված կամ վնասվածքներ ստացած հայ զինծառայողները Հայաստանում անհրաժեշտ բուժում ստանալու անհնարինության դեպքում պետության հաշվին կուղարկվեն արտասահման»,– խորհրդարանում քննարկումների ընթացքում ասաց օրինագծի հեղինակներից մեկը` Էդմոն Մարուքյանը։

Անհրաժեշտության դեպքում կվճարվեն նաև վիրավոր զինծառայողին ուղեկցող անձի ուղևորության և բնակության ծախսերը։-0-