Չոր կաթի խառնուրդը չէր կարող երկվորյակների մահվան պատճառ դառնալ. Սննդի անվտանգության պետական տեսչություն
04.03.2013,
16:39
Հայաստանի Արմավիրի մարզում երկու ամսական երկվորյակ քույրեր Մերի և Մարիամ Վարդանյանների մահվան փաստով քրեական գործի շրջանակներում անցկացված փորձաքննության արդյունքում պարզվել է, որ չոր կաթը չէր կարող մանուկների մահվան պատճառ դառնալ, հայտնում է Սննդի անվտանգության պետական տեսչությունը։
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Արմավիրի մարզում երկու ամսական երկվորյակ քույրեր Մերի և Մարիամ Վարդանյանների մահվան փաստով քրեական գործի շրջանակներում անցկացված փորձաքննության արդյունքում պարզվել է, որ չոր կաթը չէր կարող մանուկների մահվան պատճառ դառնալ, հայտնում է Սննդի անվտանգության պետական տեսչությունը։
Արմավիրի մարզի դատախազի տեղակալը քրեական գործ է հարուցել` երկվորյակ քույրերի՝ 2 ամսական Մերի և Մարիամ Վարդանյանների մահվան դեպքի առթիվ։ «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ-ից հաղորդում էր ստացվել, որ 2013 թվականի փետրվարի 27-ին՝ ժամը 08:00-ի սահմաններում իրենց մոտ է ընդունվել 22.11.2012թ. ծնված Մերի Վարդանյանի դիակը:
Պարզվել էր, որ Մերի Վարդանյանը և նրա երկվորյակ քույրը՝ Մարիամ Վարդանյանը, դրանից կարճ ժամանակ առաջ մահացել են իրենց տանը: Նյութերի նախապատրաստմամբ պարզվել էր, որ երեխաների մայրը՝ նույն օրը` ժամը 05:00-ի սահմաններում, երեխաներին կերակրել է դեղատնից գնված մանկական չոր կաթնային կերով: Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 109-րդ հոդվածի հատկանիշներով (անզգուշությամբ մահ պատճառելը) և ուղարկվել ՀՀ ոստիկանության ՔԳՎ Արմավիրի մարզի քննչական բաժին՝ նախաքննություն կատարելու համար: Նշանակվել էր դատաբժշկական փորձաքննություն։ Բացի այդ առգրավվել էր նաև չոր կաթը, որը նույնպես ուղարկվել էր փորձաքննության։
«Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացվել է իրացման ցանցում առկա «Նեստոժեն» մանկական չոր կաթի փոշու փորձաքննություն։ Փորձաքննության արդյունքում պարզվել է, որ իրացման ցանցում առկա մանկական կերերն անվտանգ են և երեխաների առողջության վրա որևէ բացասական հետևանք ունենալ չեն կարող»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Պետտեսչությունից հայտնեցին նաև, որ զույգ երեխաների մահվան ցավալի դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում իրականացվող մթերքների փորձաքննությունը շարունակվում է, և դրա ավարտից հետո արդյունքները կփոխանցվեն իրավապահ մարմիններին։
Քրեական գործ է հարուցվել Հայաստանի ՔՕ 109-րդ հոդվածի հատկանիշներով և ուղղվել է Ոստիկանության գլխավոր քննչական վարչության Արմավիրի քննչական բաժին` նախաքննություն անցկացնելու նպատակով։
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
-0-