Հայաստանում վերջին ինն ամիսների ընթացքում ծնելիության ցուցանիշը 1.5 տոկոսով գերազանցել է մահացության ցուցանիշը
19.11.2014,
18:52
Հայաստանում վերջին ինն ամիսների ընթացքում ծնելիության ցուցանիշը 1.5 տոկոսով գերազանցել է մահացության ցուցանիշը` 31 610 ծննդյան դեպքի դիմաց գրանցվել է մահվան 21 208 դեպք, չորեքշաբթի հայտնեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում վերջին ինն ամիսների ընթացքում ծնելիության ցուցանիշը 1.5 տոկոսով գերազանցել է մահացության ցուցանիշը` 31 610 ծննդյան դեպքի դիմաց գրանցվել է մահվան 21 208 դեպք, չորեքշաբթի հայտնեց ՀՀ ազգային վիճակագրական ծառայության Մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը:
«Վերջին 9 ամիսների ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ծննդյան 31.610 դեպք, ինչը 3.6 տոկոսով շատ է 2013 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշից, 1.8 տոկոսով շատ` 2012 թվականի ցուցանիշից»,– ասաց Կույումջյանը։
Կույումջյանը նշեց, որ նույն ժամանակահատվածում գրանցվել է մահվան 21.208 դեպք, ինչը 1000 բնակչի հաշվով կազմում է 9.4 պրոմիլե: 2013 թվականին այն 9 պրոմիլե էր կազմել։
«Նշված ժամանակահատվածում մահացած ծնվածների 583 դեպք է գրանցվել, ինչը 8.8 տոկոսով շատ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ 2012 թվականին 626 դեպք էր գրանցվել»,– ասաց Կույումջյանը։
Նրա խոսքով` ընթացիկ տարվա ինն ամսում 1000 բնակչին բաժին է ընկնում մոտավորապես 14 նորածին։
Ինչ վերաբերում է մինչև 1 տարեկան երեխաների շրջանում գրանցված մահացության դեպքերին, ապա Կույումջյանի խոսքով, այդ ցուցանիշը նվազել է, և նշված ժամանակահատվածում 273 դեպք է գրանցվել, ինչը 9 տոկոսով քիչ է նախորդ տարվա ցուցանիշից։
«Ամուսնությունների թիվը ևս աճել է. 2014 թվականի առաջին 9 ամիսների ընթացում գրանցվել է 14.348 ամուսնություն», - ավելացրեց Կույումջյանը։-0-