Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 8, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+7

Կորոնավիրուսի քանի հետազոտություն է մինչ օրս կատարվել. պարզաբանում է ԱՆ-ն

22.03.2020, 19:15
Կորոնավիրուսի քանի հետազոտություն է մինչ օրս կատարվել. պարզաբանում է ԱՆ-ն
Կորոնավիրուսի քանի հետազոտություն է մինչ օրս կատարվել. պարզաբանում է ԱՆ-ն

ԵՐԵՎԱՆ, 22 մարտի./ԱՌԿԱ/. Առողջապահության նախարարության մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը հայտնել է, թե մինչ օրս կորոնավիրուսի քանի լաբորատոր հետազոտություն է կատարվել Հայաստանում:

«Կորոնավիրուսային հիվանդության հայտնաբերման նպատակով մինչ այս պահը կատարվել է 1246 լաբորատոր հետազոտություն (թեստավորում)»,- նշել է նա Facebook-յան էջում կատարած հրապարակման մեջ:

Հիշեցնենք, որ մարտի 22-ի դրությամբ ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսի վարակման 190 դեպք, 2 մարդ առողջացել է:

Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել  է, որ Հայաստանում կորոնավիրուսով 190 վարակվածներից 14-ի մոտ կա թոքաբորբ։ Նրանցից միայն 6-ի մոտ կա այնպիսի վիճակ, որ կարիք ունի ինտենսիվ թերապիայի։ Նրանք գտնվում են «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի ռեանիմացիոն ծառայության հսկողության տակ, ստանում են համապատասխան բուժում: Ըստ նրա՝ այս 6 քաղաքացիների առողջական վիճակն այս պահին գնահատվում է կայուն․ այսինքն՝ ծանր չէ, սակայն պահանջվում է մշտական հսկողություն, ինչն իրականացվում է։

ՀՀ կառավարությունը մարտի 16–ից ապրիլի 14–ը հայտարարել է արտակարգ դրություն երկրում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով։

Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը հաստատվել է մարտի 1–ին, պացիենտն արդեն առողջացել է և դուրս է գրվել հիվանդանոցից։ Վարակակիրների շրջանում են Իրանից և Իտալիայից ժամանած ՀՀ քաղաքացիներ` Երևանի, Էջմիածնի, Մեղրիի և Չարենցավանի բնակիչներ, նրանց հետ շփված անձինք, ինչպես նաև Իտալիայի մեկ քաղաքացի և Ֆրանսիայից ժամանած անձ։ Վարակակիրների մեծ մասը, այդ թվում` դպրոցահասակ երեխան, Էջմիածնի բնակիչներ են, ինչպես նաև Երևանի արտադրամասում վարակակիրների հետ շփված անձինք։–0–