Рейтинг@Mail.ru
USD
376.82
EUR
443.25
RUB
4.9008
GEL
140.9
2026 թ. փետրվարի 23, երկուշաբթի
եղանակը
Երևանում
+6

Հայաստանի և Արցախի դպրոցներում հոկտեմբերին առաջին անգամ հայերենի մրցույթ կանցկացվի

11.09.2014, 12:41
Հոկտեմբերի 30-ին Հայաստանի և Արցախի բոլոր հանրակրթական հաստատություններում առաջին անգամ կանցկացվի «Մեղու. հայերենը բոլորի համար» համադպրոցական մրցույթը, տեղեկացրեցին «Այբ» կրթական հիմնադրամի մամուլի ծառայությունից, որը մրցույթի կազմակերպիչն է:
Հայաստանի և Արցախի դպրոցներում հոկտեմբերին առաջին անգամ հայերենի մրցույթ կանցկացվի
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հոկտեմբերի 30-ին Հայաստանի և Արցախի բոլոր հանրակրթական հաստատություններում առաջին անգամ կանցկացվի «Մեղու. հայերենը բոլորի համար» համադպրոցական մրցույթը, տեղեկացրեցին «Այբ» կրթական հիմնադրամի մամուլի ծառայությունից, որը մրցույթի կազմակերպիչն է:

2009 թ.-ից «Այբ» կրթական հիմնադրամը Հայաստանում և Արցախում մեծ հաջողությամբ կազմակերպում և անցկացնում է «Կենգուրու» և «Ռուսական արջուկ» դպրոցական միջազգային մրցույթները:

«Հաշվի առնելով այս փորձը, ինչպես նաև «Կենգուրու» և «Ռուսական արջուկ» մրցույթների մասնակից դպրոցների ու երեխաների ցանկությունը, ելնելով այն փաստից, որ աշխարհում շատ երկրներ կազմակերպում և անցկացնում են նմանատիպ մրցույթներ տարբեր լեզուներից, «Այբ»-ը ձեռնամուխ եղավ ստեղծել և 2014 թվականից ամեն տարի հոկտեմբերին անցկացնել ևս մեկ նմանատիպ զանգվածային մրցույթ հայերենից», - նշում են կազմակերպիչները:

«Մեղու. հայերենը բոլորի համար» մրցույթին կարող են մասնակցել 3-12-րդ դասարանների բոլոր հետաքրքրված աշակերտները: Մրցութային փաթեթ-հրավերներն արդեն ուղարկվել են Հայաստանի և Արցախի 1224 դպրոցներին: Փաթեթներն ընդգրկում են դպրոցի մասնակցության հայտը, անցկացման մանրամասն կարգը և այլ անհրաժեշտ նյութեր:

Աշակերտների մասնակցության վճարումը կատարելու և դպրոցի ցանկում գրանցվելու վերջնաժամկետը սեպտեմբերի 30-ն է, դպրոցի հայտի ներկայացման վերջնաժամկետը՝ հոկտեմբերի 3-ը:

Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.meghu.am կայքէջում:-0-