Երևանի կենտրոնական փողոցներում երթևեկության փոփոխություն է նախատեսված
28.04.2025,
14:20
Երևանի կենտրոնական փողոցներում երթևեկի փոփոխություն է նախատեսված

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի․/ԱՌԿԱ/․ Մայիսի 1–ից Երևանի կենտրոնական փողոցներում երթևեկության փոփոխություն է նախատեսված, հայտնում են քաղաքապետարանից
Մասնավորապես՝ Մաշտոցի պողոտա–Պուշկին փողոց խաչմերուկից եկող ուղղությամբ նախկին թույլատրված «ուղիղ և ձախ» երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն ուղիղ» ուղղությունով:
Փոփոխությունն իրականացվելու է Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոց և Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկներում: