Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ փակ կլինեն սեպտեմբերի 21–ին կազմակերպվող ԶՈւ նվագախմբերի տոնական քայլերթի և ցուցադրական ելույթների կապակցությամբ
16.09.2025,
11:41
Սեպտեմբերի 21–ին կազմակերպվելու են ԶՈւ նվագախմբերի տոնական քայլերթ և պատվո պահակային վաշտի ցուցադրական ելույթներ․ կենտրոնում մի շարք փողոցներ փակ կլինեն
ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի․/ԱՌԿԱ/․ Երևանի կենտրոնում մի շարք փողոցներ փակ կլինեն սեպտեմբերի 21–ին Անկախության օրվա առթիվ կազմակերպվող ԶՈւ նվագախմբերի տոնական քայլերթի և պատվո պահակային վաշտի ցուցադրական ելույթների կապակցությամբ։
Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
Միջոցառման ընթացքում ժամանակավորապես փակ կլինեն Աբովյան փ. («Մոսկվա» կինոաթատրոնի շենքից), Ամիրյան փ. (Զաքյան-Ամիրյան խաչմերուկից), Նալբանդյան փ. (Սախարովի անվան հրապարակից), Տիգրան Մեծի պող. (Խ.Աբովյանի անվան ՀՊՄ համալսարանից) և Վ. Սարգսյան փ. (Ստ.Շահումյանի արձանի մոտից) դեպի Հանրապետության հրապարակ, ելքը՝ Աբովյան փ. - Հյուսիսային պողոտա – Ազատության հրապարակ ճանապարհահատվածները: