Рейтинг@Mail.ru
USD
381.7
EUR
448.19
RUB
4.8049
GEL
141.59
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+4

Երևանի տրանսպորտում առանց ուղետոմսի երթևեկելու համար հաշվետու ժամանակահատվածում 334 անձ է տուգանվել

24.11.2025, 12:34
Մասնավորապես 334  տուգանքի որոշում՝ առանց տոմսի երթևեկելու համար, 5 որոշում՝ այլ անձի արտոնությունից օգտվելու, 99-ը՝ վճարային միջոց ունենալու, սակայն չվավերացնելու համար
Երևանի տրանսպորտում առանց ուղետոմսի երթևեկելու համար հաշվետու ժամանակահատվածում 334 անձ է տուգանվել
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Երևանի տրանսպորտում հաշվետու ժամանակահատվածում 334 անձանց նկատմամբ կայացվել է տուգանքի որոշում առանց ուղետոմսի երթևեկելու համար։ 

Ինչպես այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտնեց հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Ավետիք Բաբայանը, հաշվետու ժամանակահատվածում ներհամայնքային տրանսպորտում թույլ տված վարչական իրավախախտումների վերաբերյալ 438 անձանց նկատմամբ կայացվել են տուգանքի որոշումներ՝ համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 137.9-րդ հոդվածի: 

«Մասնավորապես 334 տուգանքի որոշում՝ առանց տոմսի երթևեկելու համար, 5 որոշում՝ այլ անձի արտոնությունից օգտվելու, 99-ը՝ վճարային միջոց ունենալու, սակայն չվավերացնելու համար», - ասաց Բաբայանը: 

Նրա խոսքով՝ քաղաքացիներից ստացվել են 124 վարչական բողոքներ, որոնցից 100-ը մերժվել են անհրաժեշտ իրավական հիմնավորումներ չներկայացնելու պատճառաբանումով, իսկ 24 գործերի վերաբերյալ կայացվել են վարչական ակտերի բեկանման մասին համապատասխան որոշումներ՝ հաշվի առնելով վճարման, վավերացման և վալիդատորի հետ առկա խնդիրները, ինչպես նաև «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի կողմից տրված պարզաբանումը: 

Ավետիք Բաբայանը նաև հիշեցրեց, որ ծառայության կողմից ներհամայնքային տրանսպորտում հսկողական աշխատանքները սկսել են իրականացվել 2025թ․-ի օգոստոսի 19-ից, ինչի արդյունքում զանցանք թույլ տված անձանց թիվը կազմում է 1180 , որոնցից 860-ը առանց տոմսի երթևեկելու, 91-ը՝ այլ անձի արտոնությունից օգտվելու, իսկ 229-ը՝ վճարային միջոց ունենալու, սակայն չվավերացնելու համար: