Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-5

Fly Arna-ն չվերթեր կիրականացնի դեպի Մոսկվա

03.01.2023, 13:59
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և Մոսկվայի «Շերեմետևո» միջազգային օդանավակայանի միջև շաբաթական չորս չվերթ կիրականացվի
Fly Arna-ն չվերթեր կիրականացնի դեպի Մոսկվա
ԵՐԵՎԱՆ, 3 հունվարի./ԱՌԿԱ/. Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը հայտնում է դեպի Մոսկվայի «Շերեմետևո» միջազգային օդանավակայան ուղիղ չվերթերի մեկնարկի մասին:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և Մոսկվայի «Շերեմետևո» միջազգային օդանավակայանի միջև շաբաթական չորս չվերթ կիրականացվի:

Չվացուցակ դեպի Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան, ուժի մեջ է 2023 թվականի հունվարի 21-ից (բոլորը տեղական ժամանակով).
Скриншот 03-01-2023
Fly Arna-ն հայկական ազգային ավիափոխադրողն է և Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և«Էյր Արաբիա» խմբի համատեղ ձեռնարկությունը:-0-