Рейтинг@Mail.ru
USD
381.55
EUR
444.54
RUB
4.9785
GEL
141.33
2025 թ. դեկտեմբերի 9, երեքշաբթի
եղանակը
Երևանում
+6

Fly Arna-ն կմեկնարկի ուղիղ չվերթեր դեպի Նովոսիբիրսկ

16.01.2023, 15:54
Fly Arna ավիաընկերությունը փետրվարի 7-ից կմեկնարկի իր վեցերորդ կանոնավոր չվերթը՝ Երևանից Նովոսիբիրսկ
Fly Arna-ն կմեկնարկի ուղիղ չվերթեր դեպի Նովոսիբիրսկ
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի./ԱՌԿԱ/. Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) և Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունը փետրվարի 7-ից կմեկնարկի իր վեցերորդ կանոնավոր չվերթը՝ Երևանից Նովոսիբիրսկ:

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և Նովոսիբիրսկի «Տոլմաչովո» միջազգային օդանավակայանի միջև շաբաթական երկու չվերթ կիրականացվի:

Չվացուցակ դեպի Նովոսիբիրսկի օդանավակայան, ուժի մեջ է 2023 թվականի փետրվարի 7-ից (բոլորը տեղական ժամանակով).

Скриншот 16-01-2023

Չվերթները կարելի է ամրագրել Fly Arna-ի պաշտոնական կայքի (www.flyarna.com), զանգերի կենտրոնի (+374 41 38 00 83) կամ տուրիստական գործակալությունների միջոցով:–0–