Рейтинг@Mail.ru
USD
377.39
EUR
435.55
RUB
4.5256
GEL
138.8
2026 թ. մարտի 19, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+3

Ղարաբաղում 2013 թվականի փետրվարի 1-ի դրությամբ աշխատանք փնտրող անձանց թվաքանակը կազմել է 3,1 հազար մարդ. Սոցապնախարարություն

08.02.2013, 20:39
2013 թվականի փետրվարի 1-ի դրությամբ աշխատանք փնտրող անձանց թվաքանակը հանրապետությունում կազմել է  3186 մարդ, որոնցից 3036-ը կանայք են, տեղեկացվում է ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքում։
Ղարաբաղում 2013 թվականի փետրվարի 1-ի դրությամբ աշխատանք փնտրող անձանց թվաքանակը կազմել է  3,1 հազար մարդ. Սոցապնախարարություն
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 փետրվարի. /ԱՌԿԱ/. 2013 թվականի փետրվարի 1-ի դրությամբ աշխատանք փնտրող անձանց թվաքանակը հանրապետությունում կազմել է  3186 մարդ, որոնցից 3036-ը կանայք են, տեղեկացվում է ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքում։

Հաղորդագրության համաձայն` գրանցվածների 92.4 %-ը կամ 2944 մարդ ստացել է գործազուրկի կարգավիճակ: Հաշվառվածները գերազանցապես Ստեփանակերտի բնակիչներ են` 2656 մարդ: Ամենաքիչը ԼՂՀ Ասկերանի  շրջանում` 41 մարդ :

Գրանցված 2944 քաղաքացիներից գործազրկության նպաստ է ստանում 266 անձ, որից 221-ը կանայք: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  նպաստառուների թիվը նվազել է  61 մարդով:

«2012թ. փետրվարի 1-ի համեմատությամբ  գործազուրկների թիվը նվազել է 335 մարդով: 2013թ. փետրվարի 1-ի դրությամբ աշխատանքի են տեղավորվել 4 մարդ, որից` 2-ը կանայք: Նախորդ տարվա  համեմատ այդ ցուցանիշը  նվազել է 23 մարդով»,– հաղորդագրության մեջ։ –0–