ԳՇ պետը անդրադարձել է ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների դեպքերին
18.02.2020,
15:55
ԳՇ պետը անդրադարձել է ոչ մարտական պայմաններում զոհված զինծառայողների դեպքերին
ԵՐԵՎԱՆ, 18 փետրվարի. /ԱՌԿԱ/. 2019 թվականի հունիսից Հայաստանի զինված ուժերում կանխվել է ինքնասպանության ութ փորձ, երեքշաբթի խորհրդարանում ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:
Ընդհանուր առմամբ, հունվարի սկզբից 15 հայ զինծառայող է զոհվել ոչ մարտական պայմաններում ՝ առաջ բերելով հասարակական լայն արձագանք: Որոշ միջադեպերի արդյունքում քրեական գործ է հարուցվել ինքնասպանության հիմքով:
«Կան «չավարտված» ինքնասպանությունների դեպքեր: Ծնողները և իրավապահ մարմինները կարողացել են պարզել, թե որքանով է իրավիճակը կապված բանակի, ծառայության պայմանների և խնդիրների հետ», - ասաց նա:
Միաժամանակ, Դավթյանը ձեռնպահ մնաց մանրամասներից, քանի որ դա անձնական տեղեկատվություն է: Սակայն նա նշեց, որ այս դեպքերը թույլ են տալիս որոշակի եզրակացություններ անել՝ ներկայումս բանակում տիրող իրավիճակի վերաբերյալ:-0-