Рейтинг@Mail.ru
USD
377.39
EUR
435.55
RUB
4.5256
GEL
138.8
2026 թ. մարտի 19, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+1

Հայ նոտարները անհամեմատ բարձր են հարկվում. Նոտարական պալատի ղեկավար

10.06.2013, 16:12
Հայ նոտարներն անհամեմատ բարձր հարկերով են հարկվում, հայտնեց Հայաստանի նոտարական պալատի ղեկավար Մամիկոն Ասլանյանը։
Հայ նոտարները անհամեմատ բարձր են հարկվում. Նոտարական պալատի ղեկավար
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայ նոտարներն անհամեմատ բարձր հարկերով են հարկվում, հայտնեց Հայաստանի նոտարական պալատի ղեկավար Մամիկոն Ասլանյանը։

«Մյուս երկրներում լատինական նոտարիատի համակարգերի հարկերը բավականին ցածր են։ Մեզ մոտ դրանք բարձր են, և անհամաչափ են տրամադրվող ծառայությունների սակագների հետ»,– ասաց Ասլանյանն «ԱՌԿԱ» գործակալությանը տված հարցազրույցում։

Նրա խոսքով` մասնավորապես, Ռուսաստանում հարկերը կազմում են 13 տոկոս` հանած ծախսերը, Ղազախստանում` 10 տոկոս (ծախսերը հանած)։

Ըստ նրա, Հայաստանում նոտարները հարկվում են շրջանառության 20 տոկոսով, ինչը կասկածի տակ է դնում որոշ նոտարական գրասենյակների գոյությունը, իսկ որոշներն էլ վնասով են աշխատում։

Այնուամենայնիվ, ինչպես նշեց Ասլանյանը, առայժմ սակագների փոփոխություններ չեն ակնկալվում։ «Նշեմ, որ սակագների հարցը ոչ թե նոտարական պալատի, այլ կառավարության սակագների հարցն է»,– ասաց նա։

Այսօր Հայաստանում նոտարիատի ոլորտում զբաղված է ավելի քան 90 նոտար։ -0-