Հայաստանի երիտասարդ գիտնականները նախընտրում են տնտեսագիտական գիտությունները
30.08.2013,
15:30
Հայաստանի երիտասարդ գիտնականները նախընտրությունը տալիս են տնտեսագիտական գիտություններին, սակայն համաշխարհային գիտական ասպարեզում նրանք հայտնի են ճշգրիտ գիտություններում ունեցած հաջողություններով, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Գևորգ Վարդանյանը։

ԵՐԵՎԱՆ, 30 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի երիտասարդ գիտնականները նախընտրությունը տալիս են տնտեսագիտական գիտություններին, սակայն համաշխարհային գիտական ասպարեզում նրանք հայտնի են ճշգրիտ գիտություններում ունեցած հաջողություններով, ուրբաթ լրագրողներին ասաց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ Գևորգ Վարդանյանը։
«Այսօր Հայաստանում երիտասարդ գիտնականներն ավելի մեծ թվով թեկնածուական թեզեր են պաշտպանում տնտեսության ոլորտում, սակայն նրանցից քչերը կարող են հպարտանալ համաշխարհային պարբերականներում ունեցած հրապարակումներով։ Հայ երիտասարդ գիտնականների շրջանում լավագույն արդյունքներ են ցույց տալիս նրանք, ովքեր աշխատում են ճշգրիտ գիտությունների բնագավառում, ովքեր միջազգային որոշակի հեղինակություն ունեն»,– ասաց Վարդանյանը։
Ըստ նրա` Հայաստանի անկախության հռչակումից հետո երկրում գիտության ոլորտը ենթարկվել է կառուցվածքային փոփոխությունների, ինչի արդյունքում որակյալ կադրերի արտահոսք է նկատվել դեպի արտերկիր։
«Եթե 1991 թվականին Հայաստանում եղել է ավելի քան 9.2 հազար գիտնական, ապա 2012 թվականին նրանց թիվը կազմել է մոտ 5.7 հազար մարդ։ 1991 թվականին Հայաստանում աշխատել է 25-34 տարեկան 941 գիտնական և 35-54 տարեկան 5014 գիտնական։ 2012 թվականին այդ թիվը կազմել է, համապատասխանաբար, 406 և 655։ Այսպիսով, գիտության ծերացում է նկատվում»,– ավելացրեց նա։
Կադրերի արտահոսքի պատճառը, ինչպես նաև այն, որ երիտասարդ գիտնականները չեն ցանկանում զբաղվել գիտությամբ, Վարդանյանը տեսնում է սոցիալ–տնտեսական դրության և աշխատանքային պայմանների ոչ բավարար մակարդակում, ինչպես նաև գիտական ենթակառուցվածքների` միջազգային չափանիշներին չհամապատասխանելու մեջ։
Նա ընդգծեց պայմանների ստեղծման անհրաժեշտությունը, որպեսզի երիտասարդ գիտնականները չլքեն գիտության ոլորտը։ -0-