Հայաստանի գործատուների հանրապետական միությունը մինչև 2013թ.-ի հունվարը Շիրակում և Գեղարքունիքում միավորումներ կբացի
07.11.2012,
18:22
Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀԳՀՄ) մինչև 2013թ.-ի հունվարը Շիրակի և Գեղարքունիքի մարզերում տարածքային միավորումներ կբացի, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը:
ԵՐԵՎԱՆ, 7 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի գործատուների հանրապետական միությունը (ՀԳՀՄ) մինչև 2013թ.-ի հունվարը Շիրակի և Գեղարքունիքի մարզերում տարածքային միավորումներ կբացի, չորեքշաբթի լրագրողներին հայտնեց ՀԳՀՄ նախագահ Գագիկ Մակարյանը:
«Այժմ մենք վեց միավորումներ ունենք՝ Երևանում, Սյունիքի, Լոռու, Արագածոտնի, Կոտայքի և Արարատի մարզերում, մինչև տարեվերջ կամ հաջորդ տարվա հունվարին մենք կբացենք ևս երկու միավորում, իսկ այնուհետև կանցնենք մյուս մարզերին»,- նշեց նա:
Ըստ Մակարյանի՝ դա թույլ կտա ուժեղացնել Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի մասնաճյուղերի հետ ՀԳՀՄ ակտիվ համագործակցությունը, այդ թվում համատեղ քննարկումներ անցկացնել համապատասխան խնդիրների վերաբերյալ:
Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի փոխնախագահ Բորիս Խառատյանն իր հերթին տեղեկացրեց, որ այսօրվա դրությամբ Կոնֆեդերացիան հանրապետության տարբեր մարզերում 24 մասնաճյուղ ունի, որի մեջ մտնում է շուրջ 750 կազմակերպություն՝ 200 հազար աշխատողներով:
Հայաստանի գործատուների հանրապետական միությունը հիմնադրվել է 2007թ.-ի նոյեմբերին՝ ՀՀ «Աշխատանքային օրենսգրքի» և «Գործատուների միությունների մասին» ՀՀ օրենքի (ընդունվել է 2007թ.-ի փետրվարին) համաձայն:
ՀԳՀՄ-ի կազմում ընդգրկված է շուրջ 10 հազար գործատու և մասնավոր ձեռնարկատեր: -0-