Рейтинг@Mail.ru
USD
381.82
EUR
444.21
RUB
4.9178
GEL
141.6
2025 թ. դեկտեմբերի 11, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+4

Հայաստանի օմբուդսմենը պահանջում է պաշտպանի գրասենյակին բյուջետային ֆինանսավորում հատկացնել

05.11.2012, 16:16
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի բյուջետային ֆինանսավորման ծավալը պետք է ավելացնել 11.8 միլիոն դրամով, երկուշաբթի խորհրդարանում բյուջետային լսումների ընթացքում հայտարարեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը։
ԵՐԵՎԱՆ, 5 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի բյուջետային ֆինանսավորման ծավալը պետք է ավելացնել 11.8 միլիոն դրամով, երկուշաբթի խորհրդարանում բյուջետային լսումների ընթացքում հայտարարեց Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը։

Սակայն նրա խոսքով` մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի բյուջետային ֆինանսավորումը 2013 թվականին կավելանա ընդամենը 3 մլն 176 հազար դրամով և շուրջ 176.9 մլն դրամ կկազմի։

«Հավելյալ ֆինանսավորման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններով, մասնավորապես մենք հանդիսանում ենք «Խոշտանգումների դեմ միջազգային կոնվենցիայի» անդամ, ինչը ենթադրում է, որ մի շարք կանխարգելիչ միջոցառումներ պետք է ներդնել»,– ասաց նա։

Օմբուդսմենը հայտնեց, որ պահանջված միջոցները կուղղվեն մասնավորապես բժշկի, սոցիոլոգի, սոցիալական աշխատողի հաստիքի բարձրացմանը և ավելացրեց, որ պաշտպանի կենտրոնական գրասենյակում այսօր 45 մարդ է աշխատում։

«Ինչ վերաբերում է մարզային ներկայացուցչություններին, ապա դրանք գոյատևում են զուտ մարդկային էնտուզիազմի ու Եվրամիությունից ստացած օգնության հաշվին, ինչը սակայն նախատեսված է մինչև 2014 թվականը»,– նշեց նա։ ($1 – 405,96 դրամ)—0-