Հայաստանի շուրջ 250 հազար քաղաքացիներ 2014թ.–ից կանցնեն կենսաթոշակային կուտակային համակարգի. նախարար
11.09.2013,
15:50
Հայաստանի շուրջ 250 հազար քաղաքացիներ 2014թ.–ին կանցնեն կենսաթոշակային կուտակային համակարգի, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։
ԵՐԵՎԱՆ, 11 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի շուրջ 250 հազար քաղաքացիներ 2014թ.–ին կանցնեն կենսաթոշակային կուտակային համակարգի, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։
2014թ.-ի հունվարի 1-ից երկրում կուտակային կենսաթոշակային համակարգը կներդրվի պարտադիր կարգով, կներառվեն 1974թ.-ի հունվարի 1-ից հետո ծնված բոլոր քաղաքացիները:
«2014թ.–ից քաղաքացիների անձնական հաշիվների միջոցով վճարումներ կիրականացվեն, որոնք պայմանավորված կլինեն գրանցված աշխատավարձի չափով»,– չորեքշաբթի ասաց Ասատրյանը` ավելացնելով, որ այդ գործընթացը կվերահսկի պետությունը։
Նա պարզաբանեց, որ պետությունն առաջին հերթին պետական հարկային մարմինների օգնությամբ կվերահսկի աշխատավարձերի գրանցման գործընթացը։ «Սակայն աշխատավարձերի համակարգի առաջին և գլխավոր վերահսկողը քաղաքացին է, աշխատողը»,–ասաց նախարարը։
Կենսաթոշակային բարեփոխումների գործընթացը Հայաստանում մեկնարկել է 2011թ.-ի հունվարի 1-ից՝ կամավոր կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման միջոցով: Կուտակային բաղադրիչը թույլ կտա ապագա կենսաթոշակառուն ձևավորել սեփական կենսաթոշակի չափը։ Կուտակային կենսաթոշակային համակարգից 2014 թվականից կկարողանան օգտվել 40 տարեկանից ցածր բոլոր աշխատողները, ինքնազբաղվածները և գյուղացիները։ Աշխատակիցներն ամսական իրենց կուտակային հաշվին կուղղեն աշխատավարձի չափի 5 տոկոսը: Եվս 5 տոկոս, բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամ, կներդնի պետությունը։ ($1 –ը` 410,83 դրամ) --0—