Հայաստանում 10 ամսում մահացությունը ծնելիությունը կրճատվել է 4,8%–ով, մահացությունը՝ 0,03%–ով
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի․/ԱՌԿԱ/․ Հայաստանում 2025 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին, 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, ծնելիությունը կրճատվել է 4.8%-ով, իսկ մահացությունը՝ 0.03%-ով։ Այս մասին են վկայում Հայաստանի վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։
Ծնելիություն
Ծնելիության անկումը Հայաստանում գրանցվում է անցյալ տարվա հունվարից ի վեր։
Նշվում է, որ հաշվետու ժամանակահատվածում ծնվել է 26 768 երեխա, այն դեպքում, երբ 2024 թվականի 10 ամիսներին ծնվել է 28 109 նորածին։
Միաժամանակ, նշված ժամանակահատվածում գրանցվել է մեռելածնության 332 դեպք, ինչը 12.6%-ով պակաս է 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։
Մահացություն
10 ամիսների ընթացքում մահացել է 21 080 մարդ։ Մարդկանց ավելի քան կեսը (51.3% կամ 10 818 մարդ) մահացել է արյան շրջանառության համակարգի հիվանդությունների պատճառով, ընդ որում, այս ցուցանիշը 3.2%-ով պակաս է, քան 2024 թվականի 10 ամիսներին։
Մահացության պատճառների շարքում երկրորդ տեղում են նորագոյացությունները (20% կամ 4 216 մարդ, անկումը՝ 3.9%)։
Մահվան այլ պատճառների թվում են շնչառական օրգանների հիվանդություններ՝ 10.2% կամ 2 145 մարդ (9.4% աճ), մարսողական օրգանների հիվանդություններ՝ 4.7% կամ 1 006 մարդ (7.6% անկում), արտաքին պատճառներ՝ 3.8% կամ 795 մարդ (8.4% անկում), էնդոկրին համակարգի հիվանդություններ՝ 2.1% կամ 438 մարդ (20.3% աճ) վարակիչ հիվանդություններ՝ 1.4% կամ 288 մարդ (40.5% աճ):