Рейтинг@Mail.ru
USD
371.83
EUR
434.37
RUB
4.9452
GEL
138.2
2026 թ. ապրիլի 25, շաբաթ
եղանակը
Երևանում
+13

Հայաստանում առողջական խնդիրների պատճառով բանակից տարկետումը երկարաձգվել է մինչև հինգ տարի

23.08.2012, 17:06
Հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ընդունված որոշման համաձայն` առողջական խնդիրների պատճառով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետումը կերկարաձգվի երեքից մինչև հինգ տարի, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը:
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հինգշաբթի կառավարության նիստի ժամանակ ընդունված որոշման համաձայն` առողջական խնդիրների պատճառով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետումը կերկարաձգվի երեքից մինչև հինգ տարի, հաղորդում է «Նովոստի-Արմենիա» գործակալությունը:

«Առողջության խնդիրների հետ կապված ժամկետից շուտ զինվորական ծառայությունից ազատված անձինք, ովքեր հաշվառված են ռեզերվում և դեռ 27 տարին չի լրացել, պետք է հինգը տարին մեկ անգամ բժշկական հետազոտություն անցնեն»- նիստի ընթացքում ասել է պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը:

Նախկինում «Զինապարտության մասին» օրենքի համաձայն` առողջական վիճակից ելնելով պարտադիր զինվորական ծառայության զորակոչի տարկետում կարող էր հատկացվել երկու անգամ՝ երեք տարվա ժամկետով:

Տարկետման ժամկետը լրանալուց հետո քաղաքացին կամ ծառայության է անցնում, կամ ոչ պիտանի է ճանաչվում խաղաղ պայմաններում զինվորական ծառայության համար և հաշվառվում է ռեզերվում, կամ ոչ պիտանի է ճանաչվում զինվորական ծառայության համար և հանվում է զինվորական հաշվառումից: -0-