Հայաստանում հաշմանդամության խմբերի տրամադրման կարգը մինչև 2014թ.-ը կփոխվի. փոխնախարար
06.11.2012,
20:01
Հայաստանում հաշմանդամության խմբերի տրամադրման նոր չափանիշներ կներդրվեն մինչև 2014թ.-ը, երեքշաբթի հայտարարեց աշխատանքի և սոցիալական ապահովության փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը։
ԵՐԵՎԱՆ, 6 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում հաշմանդամության խմբերի տրամադրման նոր չափանիշներ կներդրվեն մինչև 2014թ.-ը, երեքշաբթի հայտարարեց աշխատանքի և սոցիալական ապահովության փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը։
«Հաշմանդամ կհամարվեն այն անձինք, որոնց մոտ կհաստատվի աշխատունակության կորստի որոշակի տոկոս», - ասաց նա։
Բաղդասարյանը նշեց, որ նոր չափանիշների ներդրման դեպքում պետության առջև զբաղվածության ոլորտում նոր «մարտահրավերներ» կծագեն։
«Այդ պատճառով մենք պետք է նախապատրաստվենք դրան։ Մենք պետք է ծրագրեր ունենանք, որոնք կապահովեն հաշմանդամություն ունեցող մարդկանց զբաղվածությունը», - ասաց փոխնախարարը։
Ըստ Բաղդասարյանի` հաշմանդամի համար շատ ավելի նախընտրելի է աշխատանք ունենալ, քան հաշմանդամության նպաստ ստանալ, սակայն հաշմանդամին արժանի աշխատանքով ապահովելու պատասխանատվությունը պետք է պետությունն իր վրա վերցնի։
Նա նշեց, որ այսօր Հայաստանում մի շարք ծրագրեր են իրականացվում` ուղղված երկրում հաշմանդամների զբաղվածության խթանմանը, մասնավորապես, պետությունը գործատուին փոխհատուցում է հաշմանդամի աշխատավարձի մի մասը, նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար կազմակերպվում են վերապատրաստման դասընթացներ, ինչպես նաև լրացուցիչ թոշակ է հատկացվում։
Բաղդասարյանը հայտնեց նաև, որ այժմ մշակման փուլում է հաշմանդամների իրավունքների և սոցիալական ներգրավվածության մասին օրինագիծը, որն ուղղված է հաշմանդամներին աշխատանքով ապահովելուն։--0--