Рейтинг@Mail.ru
USD
377.39
EUR
435.55
RUB
4.5256
GEL
138.8
2026 թ. մարտի 19, հինգշաբթի
եղանակը
Երևանում
+2

Հայաստանում վարժական հավաքներ կանցկացվեն

08.05.2025, 13:11
Վարժական հավաքներին յուրաքանչյուր քաղաքացի կներգրավվի ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով
Հայաստանում վարժական հավաքներ կանցկացվեն

ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի․/ԱՌԿԱ/․ Հայաստանոսւմ պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն։ 

ՀՀ կառավարության որոշմամբ՝ հայտարարվել է պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2025 թվականի հունիսի 3-ից մինչև օգոստոսի 22-ը ներառյալ: 

Վարժական հավաքներին յուրաքանչյուր քաղաքացի կներգրավվի ոչ ավելի, քան 25 օրացուցային օր ժամկետով: 

Վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով։