Рейтинг@Mail.ru
USD
381.5
EUR
444.45
RUB
4.9681
GEL
141.26
2025 թ. դեկտեմբերի 6, շաբաթ
եղանակը
Երևանում
+3

Հայաստանը դյուրացնում է Շվեյցարիայի հետ մուտքի արտոնագրի ռեժիմը և լուծարում այն Իրանի հետ

02.06.2016, 16:19
Հայաստանը դյուրացնում է Շվեյցարիայի հետ մուտքի արտոնագրի ռեժիմը և լուծարում` Իրանի հետ:
Հայաստանը դյուրացնում է Շվեյցարիայի հետ մուտքի արտոնագրի ռեժիմը և լուծարում այն Իրանի հետ

ԵՐԵՎԱՆ, 2 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանը դյուրացնում է Շվեյցարիայի հետ մուտքի արտոնագրի ռեժիմը և լուծարում` Իրանի հետ, հինգշաբթի Հայաստանի կառավարության նիստի ժամանակ ասաց փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստի ժամանակ ընդունել է 2016 թ.-ի փետրվարի 29-ին Շվեյցարիայի հետ ստորագրված համաձայնագիրը, որի համաձայն պարզեցվում  է մուտքի արտոնագրի ռեժիմը:

«Համաձայնագիրը նախատեսում է Շվեյցարիա այցելելու համար Հայաստանի քաղաքացիներին տրվող մուտքի արտոնագրի ստացման ընթացակարգի դյուրացում, ըստ որի նրանք կարող են գտնվել Շվեյցարիայում 180 օրվա ընթացքում 90 օրից ոչ ավելի», - ասաց Քոչարյանը:


Ընդ որում, ինչ վերաբերում է Իրանին, ապա ներկայացված համաձայնագրի համաձայն, նախատեսվում է լիովին լուծարել երկրների միջև մուտքի արտոնագրի ռեժիմը, ինչը թույլ կտա երկու երկրների քաղաքացիներին փոխայցելություններ կատարել առանց մուտքի արտոնագրի, սակայն 180 օրվա ընթացքում 90 օրից ոչ ավելի։

«Տվյալ որոշումը թույլ կտա ամրապնդել երկկողմանի հարաբերությունները, ինչպես նաև կնպաստի տնտեսական զարգացմանը և զբոսաշրջության զարգացմանը», - ընդգծեց Հայաստանի վարչապես Հովիկ Աբրահամյանը: -0-