Հայկական թերթերը պատերազմ են հայտարարել Ինտերնետում գրագողությանը
29.05.2013,
15:14
Հայկական թերթերի գլխավոր խմբագրերը մի շարք տեղեկատվական կայքերի դեմ ուղղված համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որոնք զբաղվում են տպագրական ԶԼՄ–ների նյութերի բացահայտ գրագողությամբ, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
ԵՐԵՎԱՆ, 29 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայկական թերթերի գլխավոր խմբագրերը մի շարք տեղեկատվական կայքերի դեմ ուղղված համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որոնք զբաղվում են տպագրական ԶԼՄ–ների նյութերի բացահայտ գրագողությամբ, հաղորդում է «Նովոստի–Արմենիա» գործակալությունը։
Մի շարք առաջատար հայկական թերթերի գլխավոր խմբագրերը օրերս հանդես են եկել խորհրդարանում «Հեղինակային և հարակից իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենսդրական նախաձեռնությամբ։ Խոսքը վերաբերում է օրենքի այն հոդվածին, որի համաձայն` տեղեկատվությունները չեն դիտարկվում որպես հեղինակային իրավունքների օբյեկտ։
«Այսօրվա դրությամբ օրենսդրության բացթողումների պատճառով կայքերի կողմից նյութերի գողություն է իրականացվում, որոնք օգտվում են այլ ԶԼՄ–ների տեղեկատվություններից և դրանք տեղադրում են իրենց կայքերում` առանց աղբյուրի հղումների»,– ասել է «Ժողովուրդ» թերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը։
Նման խախտումները կանխելու նպատակով «Ժողովուրդ», «Հրապարակ», «Ազգ», «Առավոտ», «Հայաստանի ձայն» թերթերի գլխավոր խմբագրերը համատեղ հայտարարություն են տարածել, որտեղ մատնանշել են թերթի նյութերի վերատպման կանոնները, որոնց պահպանումը համապատասխանում է լրագրողական էթիկային և չի խախտում առաջին աղբյուրի հեղինակային իրավունքները։
«Տարածված հայտարարության մեջ մատնանշված են տեղեկատվության վերատպման հիմնական սկզբունքները. թերթի նյութերի ցանկացած մեջբերում պետք է ուղեկցվի թերթին հղումով կամ կայքում ամբողջովին տեղադրված նյութին հղումով, թերթի նյութից կարելի է վերցնել միայն «հոդվածն ամբողջությամբ հնարավոր է կարդալ թերթի այսօրվա համարում» նշումով հատվածը, ոչ թե հարցազրույցը կամ ամբողջությամբ հոդվածը»,– ասել է Թովմասյանը։
«Հրապարակ» թերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանն իր հերթին նշել է, որ պարբերականի նյութերը նախևառաջ դրանց ձեռք բերման պրոդուկտն ու աղբյուրն են, իսկ անբարեխիղճ ԶԼՄ–ներն առանց առաջնային աղբյուրին հղում կատարելով այդ նյութերը յուրացնելով լսարան են ձեռք բերում և շահույթ են ստանում` առանց սեփական լրագրողական աշխատանքը ներդնելու։
Գլխավոր խմբագրերը տեղեկացրել են, որ պատրաստ են պայմանագիր կնքել բոլոր ինտերնետ ԶԼՄ–ների հետ, որոնք կհամաձայնեն վերատպել նյութերը` իրենց պահանջներին համապատասխան։ –0–