Հայրենական պատերազմի հաղթանակը կարևորագույն նշանակություն ունի հայ ժողովրդի համար. Վոլինկին
12.03.2015,
11:55
Հայրենական մեծ պատերազմում գրանցած հաղթանակը հայ ժողովրդի համար կարևորագույն նշանակություն ունի, ասվում է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի ուղերձում։ Դեսպանը հինգշաբթի մասնակցել է «1941-1945թթ.–ի Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակը» միջազգային համաժողովին։
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի. /ԱՌԿԱ/. Հայրենական մեծ պատերազմում գրանցած հաղթանակը հայ ժողովրդի համար կարևորագույն նշանակություն ունի, ասվում է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինի ուղերձում։ Դեսպանը հինգշաբթի մասնակցել է «1941-1945թթ.–ի Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակը» միջազգային համաժողովին։
«70 տարի է անցել այն ժամանակից, երբ խորհրդային ժողովուրդն ամենակարևոր և թանկ հաղթանակը գրանցեց ֆաշիստական Գերմանիայի դեմ մղվող պատերազմում։ Խորհրդային Միությունն ամենամեծ թվով զոհերն է ունեցել` միլիոնավոր մարդիկ են մահացել, տանջանքի ենթարկվել համակենտրոնացման ճամբարներում, անհետ կորել։ Ողջ երկիրը, մարդկային բոլոր ռեսուրսներն օգտագործվել են գլխավոր նպատակի համար` ոչնչացնել ֆաշիստական «ժանտախտը», որը կախվել էր Եվրոպայի գլխին և սպառնում էր տարածվել Եվրոպայի սահմաններից դուրս»,– ասված է ուղերձում։
Վոլինկինի խոսքով` յուրաքանչյուր մարդ իր անհատական ավանդն է ունեցել այդ երկար սպասված Հաղթանակի գործում` խրամատներում և հոսպիտալներում, հանքահորերում և գործարաններում, ռազմակայաներում և առաջնագծում։ «Դաժանությամբ ոչնչի հետ չհամեմատվող այդ պատերազմը խորը սպի է թողել խորհրդային մարդկանց սրտերում։ Եվ այդ ցավը յուրաքանչյուր ընտանիքում այժմ փոխանցվում է սերնդեսերունդ, հոգատարությամբ պահվում է ընտանեկան ալբոմներում և պատմության մեջ»,– ավելացրել է դեսպանը։
Նա հիշեցրել է, որ այս տարի Ռուսաստանում մեծ շուքով է նշվելու հաղթանակի 70-ամյակը։ Բոլոր քաղաքների և բնակավայրերի հազարավոր կամավորներ մասնակցելու են երթերին, ցույցերին, համերգներին և այլ ռազմահայրենասիրական միջոցառումներին։ Դեսպանի խոսքով` ժողովրդի անսահման սերը այդ տոնի հանդեպ միավորել է տարբեր ազգություն ունեցող միլիոնավոր մարդկանց։
«Հայ ժողովրդի համար այդ հաղթանակը կարևորագույն նշանակություն ունի։ Հայրենական մեծ պատերազմը հարյուր հազարավոր հայորդիների մահվան պատճառ է դարձել։ Հայաստանում, ինչպես Ռուսաստանում, մեծ շուքով կնշվի 70-ամյակը, իսկ որոշ միջոցառումներ արդեն հիմա են իրագործվում։ Վերջերս ռադիո Վանը մեկնարկեց ռուս–հայկական «Նամակներ ռազմաճակատից» նախագիծը, որը կապված է հենց այս նշանակալի ամսաթվի հետ»,– ընդգծել է Վոլինկինը։
Նա հիշեցրել է, որ մարտի 4-ին ռուսական դեսպանատնը կայացել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանն առընթեր Հանրային խորհրդի առաջին նիստը, որի ժամանակ քննարկվել են Հայրենական մեծ պատերազմի 70-ամյակի տոնակատարության նախապատրաստական հարցերը։
Խորհրդում ընդգրկվել են հայկական հասարակական կազմակերպությունների, ռուս հայրենակիցների կազմակերպությունների, 102-րդ ռազմակայանի, Ռոսսոտրուդնիչեստվոյի, Էրեբունի ռուսական ավիակայանի ներկայացուցիչները։
«Մեր սուրբ պարտքն է հարգանքի տուրք մատուցել այդ սարսափելի պատերազմի զոհերի հիշատակին և հիշել այն զոհերին, ովքեր կյանքով են հատուցել մեր ապագայի համար։ Համաժողովի մասնակիցներին մաղթում եմ հաջողություն և ամուր առողջություն։ Շնորհավորում եմ Մեծ հաղթանակի կապակցությամբ»,– ասված է ուղերձում։-0-