ՀՀ կառավարությունը 185 մլն դրամ կհատկացնի Բյուրականի աստղադիտարանի արդիականացման համար
26.03.2013,
20:24
ՀՀ կառավարությունը անցյալ տարվա 65 մլն դրամի փոխարեն 2013թ.–ին 185 մլն դրամ կհատկացնի Բյուրականի աստղադիտարանի արդիականացման համար, երեքշաբթի լրագրողներին ասաց աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը։
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը անցյալ տարվա 65 մլն դրամի փոխարեն 2013թ.–ին 185 մլն դրամ կհատկացնի Բյուրականի աստղադիտարանի արդիականացման համար, երեքշաբթի լրագրողներին ասաց աստղադիտարանի տնօրեն Հայկ Հարությունյանը։
«Հատկացված միջոցները հիմնականում կուղղվեն աստղադիտարանի գմբեթի, մեծ դիտակի արդիականացմանը և վակուումային սարքավորման նորոգմանը»,– նշեց նա։
Ըստ Հարությունյանի, մասնավորապես 100 մլն դրամ է նախատեսված մեծ դիտակի (2.6 մետր տրամագծով) նորոգման համար։ «Արդեն սկսվել է դիտակի հայելու վերականգնումը, որն անցյալ դարի 80–ական թվականներից չի նորոգվել»,– ասաց աստղադիտարանի տնօրենը։
Հարությունյանը նշեց, որ արդիականացման ծրագիրը մեկնարկել է 2012թ.–ի օգոստոսին և կավարտվի ընթացիկ տարվա վերջին։
Նա ասաց նաև, որ Բյուրականի աստղադիտարանի համալիր արդիականացման ծրագիրն իրականացվում է ՌԳԱ Կելդիշի անվան կիրառական մաթեմատիկայի ինստիտուտի և «Պրոյեկտ Տեխնիկա» ընկերության հետ համագործակցությամբ։ Հարությունյանն ընդգծեց փոխգործակցության կարևորությունը, մասնավորապես` մինչև 6 հազար տոննա քաշով շուրջերկրյա արբանյակների, տիեզերական աղբին հետևելու և աստերոիդների ու գիսաստղերի վտանգը կանխելու ոլորտում։
Համագործակցության շրջանակներում արդեն մեկնարկել է նոր կայանի շինարարությունը, որտեղ ռուսական դիտակներ կտեղադրվեն։ Բացի այդ, ըստ Հարությունյանի, տեղական դիտակների վրա հզորությունը ավելացնող հատուկ սարքեր կտեղադրվեն։
Նա նշեց նաև, որ արդիականացման արդյունքում Բյուրականի աստղադիտարանը կրկին միջազգային ասպարեզում իր տեղը գտնելու հնարավորություն կունենա, իսկ երիտասարդ մասնագետներն էլ դրա շնորհիվ աստղաֆիզիկայով զբաղվելու նոր խթան կստանան։
Բյուրականի աստղաֆիզիկական աստղադիտարանը հիմնադրվել է 1946թ. Արագած լեռան վրա։ Հայկական աստղագիտության բարգավաճման նշանակալի փուլը կապված է հռչակավոր գիտնական, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան հետ:-0-