ՀՀ կառավարությունը 857 մլն դրամ փոխհատուցում է տրամադրել կարկուտից տուժած գյուղացիներին
06.06.2013,
14:30
ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ժամանակ շուրջ 857 մլն դրամ է հատկացրել Արմավիրի մարզում տեղի ունեցած կարկտահարությունից տուժած գյուղացիներին` որպես հողի հարկի և ոռոգման ջրի վճարի փոխհատուցում։
ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի. /ԱՌԿԱ/. ՀՀ կառավարությունը հինգշաբթի կայացած նիստի ժամանակ շուրջ 857 մլն դրամ է հատկացրել Արմավիրի մարզում տեղի ունեցած կարկտահարությունից տուժած գյուղացիներին` որպես հողի հարկի և ոռոգման ջրի վճարի փոխհատուցում։
Ինչպես նշեց ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, 207 մլն դրամը կտրամադրվի հողի հարկի փոխհատուցման համար։
«Միջոցները կփոխանցվեն Արմավիրի մարզպետարանին, իսկ գյուղացիներին տեղեկացնեն, որ հողի հարկը վճարված է»,– ասաց նա։
Ոռոգման ջրի վճարի փոխհատուցման համար 650,1 մլն դրամ է տրամադրվել։
ՀՀ վարչապետն իր հերթին նշեց, որ նախօրեին այցելել է Արմավիրի մարզ և տեսել, որ համայնքներում արդեն ներկայացված են կարկուտից տուժած անապահով գյուղացիների ցուցակները, որոնց կառավարությունը պետք է աջակցի։
«Եթե որևէ մեկը որևէ անճշտություն նկատի ցուցակներում, կարող է դիմել կառավարությանը, և հարցն անմիջապես կքննվի»,– ավելացրեց վարչապետը։
Մայիսի 12–ին տեղի ունեցած կարկտահարության վնասը կազմում է շուրջ 17 հազար հա գյուղատնտեսական ցանքատարածք։ Մայիսի 23–ին ՀՀ կառավարությունը ծրագիր ընդունեց տուժած գյուղացիներին աջակցելու ուղղությամբ, որը նախատեսում է վնասը փոխհատուցելու տարբեր քայլեր. գյուղատնտեսական վարկերի սպասարկման հարցում անհատական մոտեցում, հողի հարկի վճարման և ոռոգման ջրի օգտագործման վճարման արտոնություններ, նոր հակակարկտային կայանների տեղադրում։ ($1–ը` 416,02 դրամ)-0-