ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալն ազատվել է պաշտոնից
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի․/ԱՌԿԱ/․ ՀՀ նախագահի հրամանագրով Հայկ Բաբայանն ազատվել է ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Հայկ ԲԱԲԱՅԱՆԻՆ 2025 թվականի հոկտեմբերի 31-ից ազատել Հայաստանի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից» - նշված է հրամանագրում։
Հիշեցնենք, որ Հայկ Բաբայանը ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ է նշանակվել 2020 թվականի նոյեմբերի 16-ին։