Рейтинг@Mail.ru
USD
389.41
EUR
441.28
RUB
4.7127
GEL
141.78
2025 թ. մայիսի 3, շաբաթ
եղանակը
Երևանում
+19

«ՀԻՆ ԱՊԱՐԱՆ» ընկերության կարագի արտադրությունը կասեցվել է․ ՍԱՏՄ

29.04.2025, 15:46
Կարագի նմուշը չի համապատասխանել սահմանված պահանջներին
«ՀԻՆ ԱՊԱՐԱՆ» ընկերության կարագի արտադրությունը կասեցվել է․ ՍԱՏՄ

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի․/ԱՌԿԱ/․ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել «ՀԻՆ ԱՊԱՐԱՆ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (Կոտայքի մարզ, Նաիրի համայնք), որի ընթացքում կատարել են ապրանքնատեսակների նմուշառում և հանձնել լաբորատոր հետազոտության, հաղորդում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։ 

Ըստ լաբորատոր փորձաքննության արդյունքների՝ «Կարագ 82,5%» արտադրատեսակի նմուշը՝ «ՄԱՖԱնՄՔ»՝ մեզոֆիլ աէրոբ և ֆակուլտատիվ անաէրոբ մանրէներ, ցուցանիշով չի համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին։ 

ՍԱՏՄ ղեկավարի որոշմամբ՝ կաթնամթերքի արտադրամասի առանձին արտադրատեսակրի գործունեությունը դադարեցվել է, մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը։