Рейтинг@Mail.ru
USD
381.2
EUR
444.44
RUB
4.9035
GEL
141.22
2025 թ. դեկտեմբերի 4, հինգշաբթի
եղանակը
Երևանում
-2

Հրաչյա Հարությունյանը 6 տարի և 9 ամիս ազատազրկման է դատապարտվել

04.08.2014, 19:38
Տրոիցկի դատարանը երկուշաբթի 6 տարի և 9 ամիս ազատազրկման է դատապարտել «ԿամԱԶ» մեքենայի վարորդ Հրաչյա Հարությունյանին, դատարանից հայտնել են ՌԻԱ Նովոստիին։
Հրաչյա Հարությունյանը 6 տարի և 9 ամիս ազատազրկման է դատապարտվել
ԵՐԵՎԱՆ, 4 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Տրոիցկի դատարանը երկուշաբթի 6 տարի և 9 ամիս ազատազրկման է դատապարտել «ԿամԱԶ» մեքենայի վարորդ Հրաչյա Հարությունյանին, դատարանից հայտնել են ՌԻԱ Նովոստիին։

2013 թվականի հուլիսի 13–ին խճով բեռնված բեռնատարը բախվել էր Պոդոլսկից դեպի Կուրիլովո մեկնող ուղևորատար ավտոբուսին։ Զոհվել էր 18 մարդ։ Ըստ Առողջապահության նախարարության տվյալների` զոհվածների և տուժածների ընդհանուր թիվը հասել էր 64–ի։

Քննության ընթացքում պարզվել էր, որ բեռնատարն ըստ պատշաճի ստուգում չէր անցել, ինչի հետևանքով արգելակը նորմալ չէր աշխատել։

Վարորդին մինչև 7  տարի ազատազրկում էր սպառնում։ Դա Ռուսաստանում առավելագույն պատիժն է երկու և ավելի զոհերի պատճառ դարձած ՃՏՊ–ի համար, եթե մեղավորը պատահարի պահին սթափ վիճակում է եղել։-0-