Рейтинг@Mail.ru
USD
381.76
EUR
448.8
RUB
4.8082
GEL
141.71
2025 թ. դեկտեմբերի 16, երեքշաբթի
եղանակը
Երևանում
-1

Սողանքային աղետի կառավարման ծրագիրն իրականացնելու համար Ճապոնիան Հայաստանին ավելի քան մեկ միլիոն դոլար կտրամադրի

12.08.2014, 15:07
Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA) ավելի քան մեկ միլիոն դոլար կտրամադրի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը «Հայաստանի Հանրապետությունում սողանքային աղետի կառավարում» եռամյա ծրագիրն իրականացնելու համար, երեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց JICA-ի Ուզբեկստանի գրասենյակի ներկայացուցիչ Իիդա Ջիրոն ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հետ համապատասխան համաձայնագրի ստորագրումից հետո:
Սողանքային աղետի կառավարման ծրագիրն իրականացնելու համար Ճապոնիան Հայաստանին ավելի քան մեկ միլիոն դոլար կտրամադրի
ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA) ավելի քան մեկ միլիոն դոլար կտրամադրի ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը «Հայաստանի Հանրապետությունում սողանքային աղետի կառավարում» եռամյա ծրագիրն իրականացնելու համար, երեքշաբթի լրագրողներին տեղեկացրեց JICA-ի Ուզբեկստանի գրասենյակի ներկայացուցիչ Իիդա Ջիրոն ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանի հետ համապատասխան համաձայնագրի ստորագրումից հետո:

«Սողանքների կանխարգելումը շատ կարևոր է Հայաստանի համար: Այստեղ սողանքների հետ կապված շատ բնական աղետներ են տեղի ունենում, այդ պատճառով մենք որոշեցինք օգնություն ցուցաբերել», - հայտարարեց Ջիրոն:

«Հայաստանի տարածքի 4,1 տոկոսը սողանքի վտանգի տակ է, և այն աշխատանքը, որը մենք սկսում ենք, շատ կարևոր է երկրի համար», - հայտարարեց ՀՀ ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:

Եռամյա ծրագրի շրջանակում նախատեսվում է ուսումնասիրել ՀՀ սողանքավտանգ տեղամասերը և թարմացնել սողանքների վերաբերյալ առկա տեղեկատվական բազան: Կկազմվի Հայաստանում սողանքային աղետի համապարփակ կառավարման պլանը, նախատեսվում է բարելավվել միջոցառումների համար անհրաժեշտ իրավական ակտերն ու կանոնակարգերը, բարելավել մոնիտորինգի, կանխարգելիչ, անհետաձգելի և երկարաժամկետ միջոցառումների իրականացման համակարգի գործունեությունը:-0-